Աղցան «Թռչնի բույն»

Բաղադրիչներ

  1. Կարտոֆիլ – 5-6 հատ
  2. Հավի դոշ – 1 հատ
  3. Հավկիթ – 3-4 հատ
  4. Լորի ձու – 3-5 հատ (զարդարելու համար)
  5. Սոխ – 1 հատ
  6. Շաքարավազ – 1 թեյի գդալ
  7. Թթվասեր – 200 գրամ
  8. Աղ, քացախ, համեմունք ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կտրատում ենք սոխը, վրան լցնում ենք 1 թեյի գդալ շաքարավազ, 2 ճաշի գդալ քացախ և եռման ջուր այնքան, որ սոխը ծածկվի:

Մանր կտրատում ենք կարտոֆիլը, տապակում ենք:

Խաշում ենք հավի դոշը, հավկիթները, մանրացնում ենք:

Սոխը քամում ենք: Խառնում ենք բոլոր բաղադրիչները, ավելացնում ենք աղ, համեմունքներ, վերջում թթվասեր:

Զարդարելու համար վրան կարող ենք դնել մի քանի լորի ձու:

 

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով