Աղցան կեսար, դասական

Բաղադրիչներ

  1. Սպիտակ հաց, բատոն – 200 գրամ
  2. Հավի կրծքամիս – 300 գրամ
  3. Պանիր «Պարմեզան» – 50 գրամ
  4. Հազարի թերթիկներ – 150 գրամ
  5. Սխտոր – 1 պճեղ
  6. Ձիթայուղ – 2 ճաշի գդալ

Սոուս

  1. Եփած դեղնուց – 2 հատ
  2. Մանանեխ – 2 թեյի գդալ
  3. Սխտոր – 1 պճեղ
  4. Կիտրոնի հյութ – 2 ճաշի գդալ
  5. Քացախ – 1 թեյի գդալ
  6. Ձիթայուղ – 2 ճաշի գդալ
  7. Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Սխտորը ճզմում ենք, վրան ավելացնում ենք ձիթայուղ: Թողնում ենք 30 րոպե, ապա հեռացնում ենք սխտորը:

Եթե հացը ունի հաստ և կոշտ հատվածներ, հեռացնում ենք դրանք, ապա կտրտում ենք փոքրիկ խորանարդիկների:

Հացի կտորների վրա ցողում ենք սխտորի համով ձիթայուղը, ապա տապակում ենք ջեռոցում մինչև վարդագույն երանգ ստանան:

Հավի կրծքամիսը երկու կողմից համեմում ենք աղով և պղպեղով, ապա ձիթայուղի մեջ տապակում ենք մոտավերապես 20 րոպե:

Սառելուց հետո կտրատում ենք:

Պատրաստենք սուսը:

Դեղնուցները և մանանեխը լավ խառնում ենք իրար: Ավելացնում ենք ճզմած սխտորը: Լավ խառնում ենք, ապա ավելացնում ենք կիտրոնի հյութը, քացախը, ձիթայուղը, աղ և պղպեղ:

Պանիրը անցկացնում ենք քերիչով, իսկ հազարի  թերթիկները կարող ենք կամ կտրատել, կամ ձեռքով մանրացնել:

Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար, անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք աղ և պղպեղ: Աղցանը պատրաստ է:

 

Բարի ախորժակ

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով