Աղցան “Վինեգրետ”

Բաղադրիչներ 

  1. Կարտոֆիլ – 3-4 հատ
  2. Բազուկ – 2 հատ
  3. Գազար – 2 հատ
  4. Մարինացված վարունգ – 3-4 հատ
  5. Բուսայուղ – 2-3 ճաշկի գդալ
  6. Քացախ – 1 ճաշի գդալ
  7. Աղ, սև պղպեղ
  8. Կանաչի՝ համեմ, կանաչ սոխ, սամիթ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը, գազարը, բազուկը լավ լվանում ենք, ապա եփում ենք առանց կեղևները մաքրելու:

Եփելուց հետո թողնում ենք բանջարեղենը սառչի, ապա մաքրում ենք կեղևները, և կտրատում ենք քառակուսիներով:

Քառակուսիներով կտրատում ենք նաև մարինացված վարունգը:

Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար, համեմում ենք, վերջում ավելացնում ենք մանրացված կանաչին, նորից լավ խառնում ենք, վերջում ավելացնում ենք քացախը և բուսայուղը:

Վինեգրետը պատրաստ է:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով