Աղցան տապակած կարտոֆիլով և սմբուկով

Բաղադրիչներ

  1. Կարտոֆիլ – 5-6 հատ
  2. Սմբուկ – 1-2 հատ
  3. Սոխ – 1 հատ
  4. Սխտոր – 2 պճեղ
  5. Պղպեղ – 1-2 հատ
  6. Աղ, պղպեղ, կանաչի ըստ ճաշակի
  7. Բուսայուղ տապակելու համար

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը և սմբուկը լվանում ենք, մաքրում կեղևները, կտրատում ենք միանման: Մանր օղակաձև կտրատում ենք պղպեղը և սոխը, իսկ սխտորը քերում ենք կամ անցկացնում ճզմիչով:

Տապակի մեջ լցնում ենք բուսայուղը, տապակում ենք սկզբում սոխը, պղպեղը, որից հետո նույն բուսայուղի մեջ տապակում ենք կարտոֆիլը, ապա սմբուկը: Հանում ենք տապակից և ավելացնում ենք աղը, համեմունքները, կանաչին:

Թողնում ենք հովանա և աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով