Աղցան “Ռաֆաելլո”

Բաղադրիչներ

  1. Հավի դոշ – 150 գրամ
  2. Պինդ պանիր (150 գրամը գնդակների և 150 գրամը զարդարելու համար) – 300 գրամ
  3. Սխտոր – 3 պճեղ
  4. Թթվասեր – 50 գրամ
  5. Մայոնեզ – 50 գրամ
  6. Աղ, սև պղպղեղ

Պատրաստման եղանակը

Պանիրը քերում ենք մանր քերիչով:

Հավի դոշը եփում ենք, մանր կտրտում ենք: Ավելացնում ենք 150 գրամ պանիրը, ճզմած սխտոր և լավ խառնում ենք:
Ապա ավելացնում ենք աղ, սև պղպեղ ըստ ճաշակի, թթվասեր և մայոնեզ, լավ խառնում ենք:
Ստացված զանգվածից ձևավորում ենք փոքրիկ գնդիկներ:
Գնդիկները թաթախում ենք քերած պանիրի մեջ, տեղափոխում ենք սառնարան 20 րոպե և կարող ենք մատուցել:
Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով