Աղցան “Ամանորյա կոշիկ”

Բաղադրիչներ 

  1. Հավի դոշ – 200 գրամ
  2. Պանիր – 100 գրամ
  3. Հավկիթ – 2 հատ
  4. Սոխ – 0.5 հատ
  5. Մայոնեզ – 100 գրամ
  6. Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի
  7. Նուռ

Պատրաստման եղանակը

Մանր կտրատում են սոխը, լցնում ենք խորը ամանի մեջ, վրան լցնում են եռման ջուր և աղ, թողնում ենք 10 րոպե:

Խոշոր քերիչով անցկացնում ենք պանիրը:

Մեկ հավկիթի սպիտակուցը առանձնացնում ենք, իսկ դեղնուցը և մյուս հավկիթը անցկացնում ենք քերիչով:

Հավի դոշը եփում ենք և մանր կտրատում:

Սոխի ջուրը քամում ենք, ավելացնում ենք հավկիթները, պանիրը և հավի ֆիլեն: Ավելացնում ենք մայոնեզը:

Լավ խառնում ենք և տեղափոխում ենք մատուցվող ամանի մեջ, ձևավորում ենք երկարաճիտ կոշիկի նման:

Կոշիկի ներքևի մասը զադարում ենք քերած պանիրով, իսկ վերևը՝ կտրտած սպիտակուցով: Մնացած հատվածը պատում ենք նռան հատիկներով: Կարող ենք պանրի կտորներով կամ թելիկներով կոշիկի կապեր պատրաստել:

 Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով