Կապույտ գույնը Ամանորին

Թվում է թե Ամանորին դեռ շատ կա, բայց իրականում մնացել են ակնթարթներ: Որպիսի դիմավորենք Ամանորը գեղեցիկ, բավական չէ միայն մտածել սեղանի մասին: Առանց գեղեցիկ ինտերիերի Նոր տարին կլինի թերի: Կարող ենք մեր շուրջը զարդարել տարբեր երանգներով, կամ կարող ենք օգտագործել կոնկրետ գույներ և երանգներ:

Եկենք դիտարկենք, թե ինչպես կարող ենք օգտագործել կապույտ գույնը գեղեցիկ ամանորյա ինտերիեր ստանալու համար:

Կապույտը համարվում է ձմեռվա գույնը: Այն խորհրդանշում է ցուրտը, ձյունը և սառույցը:

Սպիտակ և կապույտ գույներով զարդաված սեղանը պարզապես ունի կախարդական տեսք, իսկ այն կարելի է ավելի գեղեցկացնել օգտագործելով կապույտ կամ արծաթագույն մոմեր:

Կապույտ և արծաթագույն կոները, դռան զարդարանքները, որոնք կարող ենք պատրաստել տանը՝ մեր ձեռքերով, կլրացնեն ամանորյա ինտերերը:

Սպիտակ բուխարին, զարդարված կապույտի երանգներով, արծաթագույնով և սպիտակով կարող է դառնալ տան գլխավոր զարդը:

Կարող ենք պատրաստել փայլուն կոներ, զարդարել կապույտ, փոքրիկ խաղալիքներով և ուլունքներով, և դրանով դարձնել Ամանորը էլ ավելի գեղեցիկ:

Սովորական, չորացած ծառի ճյուղը կարող է դառնալ իսկական արվեստի գործ:

Կարելի է ունենալ շատ գեղեցիկ ինտերեր, եթե օգտագործենք կապույտ և արծաթագույն ծաղիկներ: Դրանցով կարող ենք զարդարել անգամ տոնածառը:

Ամանորը կախարդական տոն է, և մենք այդ օրերին կարող ենք դառնալ իսկական կախարդներ, մեր շուրջը լցնենք բարի, դրական և նուրբ տրամադրությամբ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով