Ինչպես սառնարանին հաղորդել թարմ, օրիգինալ տեսք

Ձեր սառնարանը արդեն 10 տարեկան է, կամ ավել, կամ էլ պարզապես ցանկանում եք տարբերվե՞լ…

Կան տարբերակներ թարմացնելու սառնարանի տեսքը, հաղորդելով կրեատիվ տեսք խոհանոցին: Ներկայացնում ենք մի քանի ոգեշնչող նկարներ, որոնք կարող ենք իրականացնել տնային պայմաններում:

 

Ընտանեկան լուսանկարները նույնպես օրիգրնալ և անչափ գեղեցիկ տարբերակ են:

  

Սառնարանը թարմացնելու ամենահեշտ տարբերակը կպչուն պիտակների օգտագործումն է: Դրանք կարող են լինել ցանկացած թեմայով, տարբեր չափերի և գույների:

  

Կպչուն պիտակներ վաճառվում են գրեթե բոլոր խանութներում: Կամ կարելի է պատվիրել հատուկ դիզայնով պիտակներ մի շարք տպարաններում:

 

Ցանկալի է հաշվի առնել խոհանոցի գույները, չափը և դիզայնը, որպիսի վերափոխված սառնարանը չլինի «թեմայից դուրս»:

Եթե ցանկանում ենք կտրուկ փոփոխություններ, կարող ենք ամբողջությամբ ծածկել սառնարանը :

Եթե սառնարանի տեսքը թարմ է, կարող ենք փակցնել փոքր, տեղայի  կպչուն պիտակներ, հաղորդելով խոհանոցին գեղեցիկ տեսք:

Կարող ենք նաև ներկել սառնարանը: Դրա համար պետք է լավ մաքրել այն, ապա շինարարական վրձիններով, բարակ շերտով ներկել: Իդեալական տեսք ստանալու համար հնարավոր է ներկել 5-7 անգամ:

Կարելի է օգտագործել նաև կպչուն գունավոր ժապավեններ

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով