Ինչպես ամանորին զարդարել տունը կարմիր գույնով

Ամանորին կարող ենք տունը զարդարել օգտագործելով որոշակի գույներ: Եկեք դիտարկենք օրինակ, երբ ընտրել ենք կարմիր գույնը: Այն հիանալի է համադրվում սպիտակի հետ: Օրինակ, կարող ենք գնել սպիտակ եղևնի և զարդարել կարմիր խաղալիքներով ու փայլերով:

Կարող ենք պատրաստել սովորական կարմիր թղթերով եղևնիներ, ձյունիկներ, շղթայով միացնել իրար, համադրել գեղեցիկ փուչիկներով կամ կարմիր ուլունքներով և դրանով զարդարել տան պատերը, վարագույրը կամ որևէ այլ անկյուն:

Մեր ամանորյա սեղանները կզարդարեն սպիտակ մոմերը, որոնք կարող ենք զարդարել մուգ կարմիր տիսմայով և փոքրիկ խաղալիքներով: Կարմիրը և սպիտակը հիանալի են համադրվում նաև ոսկեգույնի հետ:

Կարելի է պատրաստել գեղեցիկ, փոքրիկ տոնածառ խաղալիքների միջոցով: Այն նույնպես կզարդարի և կլրացնի ամանորյա ինտերիերը:

Պետք չէ մոռանալ նաև ջահերի մասին: Կարմիրի, սպիտակի և կանաչի համադրությունը աննկատ չի մնա ոչ ոքի կողմից:

Կարմիրի և ոսկեգույնի միջոցով կարելի է ստանալ կախարդական ամանոր: Ամանորին շատ գեղեցիկ են կարմիր, երկար մոմերը, որոնք ինտերիերը դարձնում են ռոմանտիկ և կախարդական:

Մախթում ենք բոլորին կախարդական Ամանոր: 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով