Դեղին գույնը ննջասենյակում

ՆՆջասենյակի ինտերիերում  առավել ընդունված է օգտագործել «հանգիստ» գույներ, օրինակ սպիտակ, մոխրագույն, բեժ, շականակագույն… Սակայն, եթե հոգին ցանկանում է ուրախ երանգներ, կարելի է ննջասենյակում օգտագործել արևային դեղին գույնը, որը յուրաքանչյուր առավոտ կլինի բարձր տրամադրության գրավականը:

Ինտերիերում դեղին գույնը օգտագործելը շատ բարդ է, քանի որ եթե այն լինի շատ, կարող է դառնալ գլխացավերի պատճառ, անգամ կարող է առաջացնել անքնություն: Այդ իսկ պատճառով, դեղինը ննջասենյակում օգտագործելուց պետք է հաշվի առնել ամեն մանրուք:

Պետք չէ ամբողջ ննջասենյակը դեղին ներկել: Ավելի լավ է սահմանափակվել առանձին շեշտադրումներով: Դա կարող է լինել պատի առանձին մասերի դեկոր, վարագույրներ, բարձեր…

Դեղինը շատ գեղեցիկ է սև, սպիտակ, մոխրագույն, երկնագույն, շականակագույն գույների համադրությամբ: Այս գույներով կարելի է ստանալ զրմանալի գեղեցիկ ինտերիեր:

Դեղին գույնի պատերը կարող են լինել ինչպես վառ երանգներով, այնպես էլ խառնած սպիտակի հետ, որը չի նյարդայնացնում և հիանալի զուգորդվում է ննջասենյակի ընդհանուր ոճի հետ:

Դեղին սենյակը կարող է ունենալ անչափ նուրբ և եթերային տեսք, եթե դեղինի հետ օգտագործվի մեծ քանակությամբ սպիտակ գույն, ռոմանտիկ կահույք և մի շարք համապատասխան դեկորներ:

Անգամ փոքրիկ դեղին շեշտադրումը ննջասենյակի ինտերիերում կարող է կենդանացնել այն:

Եթե որոշել եք ննջասենյակի պատերը ներկել դեղին գույն, ապա հրաժարվեք դեղին անկողնուց, դեղին կահույքից կամ դեղին գորգից: Այս դեպքում պետք է սահմանափակվել փոքրիկ դեղին մանրուքներով, օրինակ դեղին բարձերով, դեղին  ծաղկամանով…

Դեղին ննջասենյակը կլինի շատ ռոմանտիկ, եթե այն ձևավորել պրովանս ոճով: Մետաղական հիմքով գեղեցիկ մահճակալը, ծաղկային վարագույրները և բարձերը, մի քիչ հնավոճ կահույքը կստեղծեն եթերային ռոմանտիկ ինտերիեր:

Ամենահաջողված համադրություններից է դեղինի և մոխրագույնի համադրությունը: Մոխրագույն դեկորները մի քիչ խամրեցնում են դեղինը և ննջասենյակին հաղորդում են հանգստություն, և այն դառնում է իդեալական հանգստի և խորը քնի հիանալի անկյուն:

Եթե անպայման ցանկանում ենք ունենալ դեղին ննջասենյակ, պարտադիր չէ պատերը ամբողջությամբ ներկել դեղինով: Կարող ենք ձեռք բերել դեղին մահճակալ, և պատերին դեղին գծերով գեղեցիկ շեշտադրումներ անել:

Հատուկ ուշադրություն է պահանջում դեղին ննջասենյակի հատակը: Օրինակ դեղին մահճակալը հինալի տեսք ունի սպիտակ հատակի վրա:

Ինչպես տեսանք, դեղին գույնը կարող ենք օգտագործել ննջասենյակի ինտերիերում: Փոքրիկ վառ դեղին շեշտադրումերը ննջասենյակ կբերեն արև և միատոն մոխրագույն օրերին կենդանություն կհաղորդեն:

Եկեք ստեղծագործենք….

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով