ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՇԱԲԱԹԸ

Հղիության երկրորդ շաբաթվա վերջը և  երրորդ շաբաթվա սկիզբը համարվում է ձվազատման կամ օվուլյացիայի ժամանակահատվածը, երբ ձվաբջիջը և սպերմատազոիդը հանդիպում են իրար և սկսվում է նոր կյանք: Բեղմնավորումը սովորաբար կատարվում է արգանդափողի միջին հատվածում:

Մարդկային սաղմի առաջին բջիջը անվանվում է զիգոտ: Դրա ձևավորման համար սպերմատազոիդի գլխիկում գտնվող 23 քրոմոսոմ պարունակող միջուկը միաձուլվում է ձվաբջջի միջուկի 23 քրոմոսոմի հետ:  Զիգոտը պարունակում է գենետիկ ամբողջական ինֆորմացիա, որը երեխան ժառանգում է ծնողներից: 23 քրոմոսոմներից մեկը պայմանավորում է ապագա երեխայի սեռը: Մայրական սեռը միշտ X քրոմոսոմ է, իսկ հայրականը կարող է լինել X կամ Y: Եթե միաձուլվում են երկու X քրոմոսոմներ, ապա ձևավորվում է իգական սեռի սաղմ` XX քրոմոսոմներով, իսկ եթե միաձուլվում են X և Y քրոմոսոմները, ձևավորվում է արական սեռի սաղմ՝ XY:

Որպեսի ավելացնեք հղիանալու հնարավորթյունները, հետևեք մի շարք կանոնների.

  • Ազատվեք վատ սովորություններից
  • Եթե ընդունում եք հաբեր, խորհրդակցեք բժշկի հետ, ճշտեք դրանց հնարավոր հետևանքները հղիության և պտղի առողջության վրա
  • Վիտամիններ խմեք միայն բժշկի նշանակմամբ
  • Փորձեք խուսափել սթրեսային վիճակներից

 

Շատ առաջադեմ երկրներում խուսափում են անցկացնել ուլտրաձայնային հետազոտություններ հղիության առաջին շաբաթներում, եթե չկա դրա լուրջ անհրաժեշտություն: Հատկապես այս ժամանակահատվածում արգանդին պետք է հանգիստ և ցանկացած միջամտություն կարող է թողնել հետևանքներ:

Պետք է ուշադրություն դարձնել սննդին դեռ հղիության պլանավորման ժամանակ: Մոռացեք ծխելու, ալկոհոլ օգտագործելու և մեծ քանակությամբ կոֆեին ընդունելու մասին: Օգտագործեք շատ մրգեր և բանջարեղեն, խաշած միսամթերք, խմեք մաքուր ջուր:

 

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով