ՀՂԻՈՒԹՅԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՇԱԲԱԹԸ

Բալիկը

Կարող ենք նմանացնել հնդկաձավարի սերմի 🙂
Հասակը՝ 1 սմ

Ինչ է կատարվում հղիության 6-րդ շաբաթում

Մանկաբարձական վեցերորդ շաբաթվա ընթացքում մայրիկի օրգանիզմում ակտիվորեն արտադրվում են հորմոններ: Պրոգեստերոնը օգնում է մայրիկի իմունային համակարգին պաշտպանել նրան վիրուսներից և ինֆեկցիաներից: Սակայն հորմոնների մեծ քանակը բացասական է անդրադառնում մարսողական համակարգի վրա, որի պատճառով առաջանում են սրտխառնոցներ, այրոցներ… Այս վիճակը անվանվում է տոքսիկոզ:

 

Հղիության 6-րդ շաբաթում Ձեր բալիկի  հասակը մոտավորապես 1սմ է: Նրան կարող ենք նմանեցնել հնդկաձավարի հատիկի: Փորիկ սրտիկը լսել դեռ չենք կարող, սակայն ուլտրաձայնային սարքավորումները կարող են գրանցել նրա փոքրիկ շարժումները: Նաև կարող ենք փոքրիկին նմանացնել շերեփուկի հետ: Այո, այո, նա անգամ ունի փոքրիկ փոչիկ, որը հետագայուկ կձափոխվի և կդառնա ողնաշար:

Էմբրիոնի մոտ առաջանում են աչուկների խոռոչները, առանձնանում են ձեռքերն ու ոտքերը, իսկ շաբաթվա վերջում կսկսեն ձևավորվել մատիկները:

Ինչ է զգում մայրիկը

Հորմոնային փոփոխությունների հետևանքով կարող եք նկատել շագանակագույն արտադրություն: Եթե փորի ներքևի հատվածում ցավային զգացողություններ չունեք, կարող եք չվախենալ: Բայց անպայման այդ մասին տեղյակ պահեք բժշկին:

Կրծքերի չափերի մեծացումը, տոքսիկոզը, քնկոտությունը, հոտերի հանդեպ զգայնությունը, համային փոփոխությունները համարվում են նորմալ երևույթներ հղիության ժամանակ: Սկայան ոչ բոլոր ապագա մայրկներն են ունենում այս փոփոխությունները: Իսկ եթե արդեն նկատել ես դժվարություններ, պետք է դիմանալ մինչև հղիության 10-14 շաբաթները, որից հետո թվարկված տհաճ զգացողությունները սկսում են նահանջել:

Խորհուրդներ

Իսկական ժամանակն է ընտրել հիվանդանոց և բժիշկ: Պետք է նեկայանալ գինեկոլոգին, և անցնել հետազոտությունները և հերթագրվել: Ցանկալի է, որ հիվանդանոցը լինի հնարավորինս մոտ Ձեր բնակության վայրին:

Բժիշկը կստուգի Ձեզ, կչափի փորիկի չափերը, Ձեր քաշը, հասակը, ճնշումը, կհետաքրքրվի նախկինում Ձեր ունեցած հիվանդությունների մասին, կնշանակի որոշակի հետազոտություններ (արյան, մեզի … )և այլն:

Եթե ունեք տոքսիկոզի նշաններ կամ այլ բողոքներ առողջականի հետ կապված, անպայման ասեք բժշկին:

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով