ՀՂԻՈՒԹՅԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱԲԱԹԸ

Բալիկը

Կարող ենք նմանացնել քունջութի սերմի 🙂
Քաշը՝ 1 գրամ
Հասակը՝ 1,5 մմ

5 շաբաթական հղիություն

Մանկաբարձական հաշվարկներով բեղմնավորումից հետո 3-րդ շաբաթը համարվում է 5-ը:  Ամեն ինչ հիանալի է, Ձեր օրգանիզմը կամաց-կամաց հարմարվում է հղիությանը, իսկ փոքրիկը շարունակում է մեծանալ և զարգանալ:

Հինգերորդ շաբաթվա ընթացքում փոքրիկին կարող ենք նմանացնել քունջութի սերմի: Նա արդեն ունի 1,5մմ հասակ և կշռում է 1 գրամ: Այս շաբաթը ամենակարևորներից է փոքրիկի համար, քանի որ սկսում են առաջանալ շնչառական և արյունատար համակարգերը, որից հետ փոքրիկ սրտիկը կսկսի կատարել իր առաջին բաբախումները: Սկզբում այն նման է խողովակի, հետագայում կառաջանան միջնապատերը և խոռոչները:

Ինչ է զգում մայրիկը

Նկատել եք, որ դարձել եք շատ սենտեմենտալ, կարող եք լաց լինել անգամ ֆիլմեր դիտելուց, իսկ 5 րոպե հետո կարող եք սրտանց ծիծաղել: Այս ամենը ունի շատ պարզ բացատրություն՝ հորմորնները…

Հոգնածության զգացողությունը, քնկոտությունը, նույնպես հորմոնների հետևանք են: Կարող է նաև անհանգստացնել հոտերի նկատմամբ զգայնության ավելացումը: Անգամ պարֆումի կամ շոկոլադի սիրելի հոտերը կարող են առաջացնել տհաճ զգացողություններ:

Խորհուրդներ

Մինչև հղիության 12-րդ շաբաթը տեղի է ունենում փոքրիկի օրգանների ձևավորում, դրա համար անհրաժեշտ է հեռու մնալ ցանկացած տոքսիկ ազդեցություններից. ծխախոտի ծխից, ալկոհոլից և այլ: Մի մոռացեք հանգստի, մաքուր օդում զբոսանքների, առողջ սննդի մասին:

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով