ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՇԱԲԱԹՆԵՐԸ

Ցանկացած կին երազում է մայրանալ: Հատկապես երբ երխան սպասելի է, դա կոչվում է երջանկություն:

Ժամանակակից գինեկոլոգիայում ընդունված է հղիությունը հաշվել դաշտանային ցիկլի առաջին օրվանից:  LadyBlog-ում մենք նույնպես կներկայացնենք հղիությունը ըստ ընդունված հերթականության:

Ստացվում է, որ հղիության 1-ին և 2-րդ շաբաթներում բեղմնավորում դեռևս չի եղել, մայրիկի օրգանիզմը միայն պատրաստվում է հնարավոր հղիությանը: Կարելի է ասել, որ կինը հնարավոր է, որ կհղիանա:

Հղիության երկրորդ շաբաթում, մոտավորապես 12, կամ 14-րդ օրվա ընթացքում լինում է օվուլացիան, ձվարանից դուրս է գալիս ձվաբջիջը, և եթե նա հանդիպում է սպերմատազոիդին, տեղի է ունենում բեղմնավորումը: Սկսվում է նոր կյանք:

Եթե զույգը ցանկանում է երեխա ունենալ, պետք է այս ընթացքում երկու ծնողներն էլ մոռանան ալկոհոլի, թմրանյութերի, ծխախոտի, որոշակի դեղորայք ընդունելու մասին, հնարավորինս խուսափեն սթրեսներից: Քանի որ հղիությունը և առողջ երեխայի ծնունդը կախված է ապագա բալիկի ծնողների առողջական վիճակից:

Բժիշկները ապացուցել են, որ ծխող տղամարդկանց հայրանալու հնարավորթյունները համեմատած չծխողների հետ ցածր են, քանի որ նիկոտինը ազդում է սպերմատազոիդների քանակի և որակի վրա:

Ապագա մայրիկներին անհրաժեշտ է նաև ճիշտ սնվել, մաքուր օդում հաճախակի զբոսնել, զբաղվել մարմնամարզությամբ, խորհրդակցել գինեկոլոգի հետ և խմել նրա նշանակած վիտամինները, հիմնականում ֆոլաթթու, որը նվազեցնում է փոքրիկի նյարդային համակարգի հետ կապված խնդիրների առաջացման վտանգները:

Հղիության հաջորդ շաբաթները կարդացեք ԼեդիԲլոգում 🙂

Հետաքրքիր է

Հավանել և տարածել

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով