Հղիության 11 շաբաթը

Բալիկը

Կարող ենք նմանացնել սև սալորի 🙂
Քաշը՝ 8 գրամ
Հասակը՝ 6 սմ

Հղիության 11-րդ շաբաթում պտղին կարող ենք նմանեցնել սև սալորի, նա կշռում է մոտավորապես 8 գրամ և ունի մոտավորապես 6սմ հասակ:

Փոքրիկը արդեն կարող է բարձրացնել գլուխը, երևում է կզակը, մատիկների վրա սկսում են աճել եղունգներ, ակտիվորեն զարգանում է նյարդային համակարգը և ռեֆլեքսները, սկսում է ձևավորվել ձայնային համակարգը, ամրանում է ողնաշարը: Բալիկը սկսում է բացել-փակել բերանը, կուլ տալ պտղաջրերը, սեղմել և բաց թողնել բռունցքները:

Ինչ է զգում մայրիկը

Տոքսիկոզը սկսել է ավելի քիչ անհանգստացնել Ձեզ, կամ լրիվ անցել է:

Եթե Դուք 30 տարեկան եք, կամ ավելին, բժիշկը կարող է ուղորդել սկրինինգի: Վախենալ պետք չէ, այն իրենից ներկայացնում է արյան ստուգում և ուլտրաձայնային հետազոտություն: Այն օգնում է բացահայտել պտղի զարգացման մեջ շեղումների ռիսկը: Այն անվտանգ է ինչպես ապագա բալիկի, այնպես էլ մայրիկի համար:

Կուրծքը դառնում է ավելի զգայուն, կարող է լինել նաև սպիտակ արտադրություն: Պետք չէ վախենալ. կուրծքը պատրաստվում է կերակրման:

Խորհուրդներ

Եթե անհանգստացնում են ցավեր փորի ներքին հատվածում և ողնաշարի վրա, կա արտադրություն արյան հետքերով, պետք է անմիջապես դիմել բժշկի: Այն խոսում է պրոգեստերով հորմոնի պակասի մասին: Եթե անտեսեք այս նախանշանները, հղիությունը կարող է ցավալի ավարտ ունենալ պտղի համար: Պրոգեստերով հորմոնի ընդունումը դեղահաբերի տեսքով կօգնի պաշտպանել փոքրիկին:

Քանի որ բալիկի մոտ տեղի է ունենում ողնաշարի ամրացում, ցանկալի է սննդակարգում ուշադրություն դարձնել կալցիում պարունակող սննդին: Կալցիումի պակասը կարող է բերել մայրիկի մազերի թափման, ատամներում խնդիրների առաջացման և այլ բարդությունների:

Եթե հղիության տասնմեկերորդ շաբաթը համընկել է ձմռան կամ գարնան սկզբի գետ, ցանկալի է ընդունել մի շարք վիտամիններ, որոնք կբարձրացնեն մայրիկի իմունիտետը և կպաշտպանեն վիրուսային հիվանդություններից: Չի կարելի խմել վիտամիններ առանց բժշկի նշանակման, ցանկացած դեղահաբ պետք է խմել բժկի նշանակմամբ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով