ՀՂԻՈՒԹՅԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՇԱԲԱԹԸ

Բալիկը

Կարող ենք նմանացնել ցորենի հատիկի 🙂
Քաշը՝ 0,8 գրամ

Հղիության 7-րդ շաբաթը

Հղիության 7-րդ շաբաթը համընկնում է  էմբրիոնի զարգացման 5-րդ շաբաթին:

Արդեն ձևավորվել են փոքրիկի ամենակարևոր օրգանները. գլխուղեղը և սիրտը: Դրանք այսուհետ կմեծանան և կզարգանան: Ձևավորվել է ոսկորային համակարգը, սակայն այն շա՜տ փխրուն է: Սկսում են առաջանալ նյարդերը, արյունատար անոթները, ատամները:

7-րդ շաբաթվա ընթացքում գլխուղեղը մեծանում է 3 անգամ: Յուրաքանչյուր րոպեի ընթացքում այնտեղ առաջանում են հարյուրավոր նյարդային բջիջներ:

Յոթերորդ շաբաթից հետո էմբրիոնը համարվում է պտուղ: Արտաքինից նա արդեն նմանվում է շատ փոքրիկ մարդու՝ փոքրիկ պոչիկով: Արդեն երևում են ձեռքերը, ոտքերը, բարձրակարգ սարքավորումների դեպքում կարելի է նկատել բերանը և քիթիկը:

Պորտալարի միջոցով պտուղը մայրիկից ստանում է վիտամիններ և թթվածին:

Ինչ է զգում մայրիկը

Հղիության 7-րդ շաբաթում տոքսիկոզը ավելի է ուժեղանում: Ձեզ կարող են անհանգստացնել նաև մարսողական համակարգի խանգարումները:  Մեծացող արգանդը ճնշում է միզապարկին՝ առաջացնելով հաճախամիզություն: Եթե համեմատենք արգանդի չափերը մինչև հղիությունը, այն մոտավերապես մեծացել է 2 անգամ: Արգանդը կարող ենք համեմատել մեծ նարնջի հետ:

Արգանդի չափերի մեծացման հետևանքով կարող եք ունենալ ցավեր և ձգումներ փորի ներքին հատվածում: Եթե դրանք պարբերական են և ուժեղ, անհապաղ դիմեք բժշկի:

 

Խորհուրդներ

Եթե դեռևս չեք այցելել բժշկի, ապա դրա իսկական ժամանակն է: Դեռ մեծ է հղիության ընդհատման վտանգը, մի բարձրացրեք ծանրություններ, քիչ անհանգստացեք:

Ուշադրություն դարձրեք սննդակարգին, հանգստին: Մի օգտագործեք ալկոհոլ, ծխախոտ, դեղորայք…

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով