Հղիության տասնչորսերորդ շաբաթը

Բալիկը

Կարող ենք նմանացնել մեծ խձորի 🙂
Քաշը՝ 25-40 գրամ
Հասակը՝ 8-10 սմ

Հղիության 14-րդ շաբաթում ձևավորվել են պտղի բոլոր օրգանները, սակայն դրանք դեռ պետք է զարգանան և մեծանան:

Չնայած որ փոքրիկը բավականին մեծացել է, նրա տարածությունը մայրիկի արգանդում բավականին մեծ է, և նա կարող է ակտիվորեն շարժվել, ծալել և ուղղել ձեռքերն ու ոտքերը, ձգվել ամբողջ մարմնով, պտտվել… Այս ակտիվ շարժումները ամրացնում և զարգացնում են նրա մկանները:

Փոքրիկը նաև կարողանում է լսել, նա անգամ կարող է վախենալ կտրուկ բարձր ձայներից:

Բավականին զարգացել են բալիկի աչուկները և եթե մայրիկի փորիկին վառ լույս գցենք, նա կսկսի ավելի ակտիվ շարժվել:

Սրտիկը բաբախում է րոպեում 160-180 զարկ արագությամբ:

 

Ինչ է զգում մայրիկը

Հղիության 14-րդ շաբաթում կարգավորվում է հորմոնային դաշտը և տրամադրության կտրուկ փոփոխությունները այլևս չեն անհանգստացնի Ձեզ: Սակայն մայրիկը դառնում է ավելի զգայուն. օրգանիզմը արդեն հասկանում է փոքրիկի պահանջները:

Երեխայի և արգանդի մեծանալուն զուգահեռ փոխվում է նաև ողնաշարի կառուցվածքը, դա կարող է տհաճ զգացողություններ առաջացնել: Եթե մեջքի ցավերը շատ են, պետք է տեղեկացնել բժշկին: Նաև պետք է հրաժարվել բարձր կրունկով կոշիկներից, քանի որ դրանք կարող են դառնալ ողնաշարի ցավի և մի շարք խնդիրների պատճառ:

Մայրիկը պետք է հետևի նաև սննդին: Այն պետք է ընդունել հաճախակի և փոքր քանակներով: 14-րդ շաբաթում փոքրիկին անհրաժեշտ են մեծ քանակությամբ վիտամիններ, այդ իսկ պատճառով հատկապես հիմա սնունդը պետք է լինի բնական, թարմ, վիտամիններով և միկրոէլեմենտներիով հագեցած:

Կարևոր վիտամիններն են.

  • Կալցի – կաթնամթերք, անհրաժեշտ է ոսկորների աճի և զարգացման համար
  • Ճարպեր – սերմեր և ընդեղեն՝ ընկույզ, նուշ, պնդուկ…
  • Ֆոսֆոր, ձկան յուղ – ձկնեղեն և ծովամթերք
  • Սպիտակուցեր – հավկիթ, թռչնամիս, տավարի միս…

Կարևոր է սննդում ընդգրկել մրգեր, բանջարեղեն, բնական, թարմ հյութեր, կանաչեղեն: Չի կարելի օգտագործել գազավորված հյութեր, ալկոհոլ, արագ պատրաստվող սնունդ:

Խորհուրդներ

Մայրիկը պետք է քնի ոչ պակաս 8 ժամից, եթե օրգանիզմը պահանջում է նաև ավելին:

Ցանկալի է քաղցրեղեն, տորթեր ուտել օրվա առաջին կեսին, որպիսի խուսափեք ավելորդ կիլոգրամններից:

Մի մոռացեք ֆիզիկական ակտիվության մասին: Կարող եք զբաղվել սպորտով, որը նախատեսված է հղիների համար, խորհուրդ է տրվում հաճախել լողավազան: Այն դրական է ազդում նաև ողնաշարի վրա:

Եթե չկան խնդիրներ, սեռական հարաբերությունները չեն արգելվում:

Եթե 14-րդ շաբաթում անցնեք ուլտրաձայնային հետազոտություն, կարող եք անգամ տեսնել փոքրիկի դիմագծերը, նրա շարժումները, նաև մասնագետը կարող է տեսնել երեխայի սեռը:

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով