Հղիության տասներեքերորդ շաբաթը

Բալիկը

Կարող ենք նմանացնել նեկտարինի 🙂
Քաշը՝ 20 գրամ
Հասակը՝ 8 սմ

Փոքրիկը հղիության 13 շաբաթում սկսում է ակտիվորեն աճել։ Նրա քաշը մոտավորապես կազմում է 20 գրամ, իսկ հասակը՝ 8սմ։ Չափերով նրան կարող ենք նմանեցնել նեկտարինի։

Եթե հետևենք փոքրիկին ուլտրաձայնային սարքի միջոցով, կնկատենք, որ նա անընդհատ շարժվում է. բացում-փակում է բռունցքները, ուղղում կամ ծալում է ոտիկներն ու թաթիկները,  հորանջում է, «ուտում է» բռունցքը։ Այդպիսով արդեն ձևավորված մկանները սկսում են ամրանալ: Փոքրիկը չի շարժվում միայն քնած ժամանակ, որը տևում է մոտաորպես 15 րոպե:

Ինչ է զգում մայրիկը

Հղիության 13 շաբաթում հորմոնները սկսում են «հանգստանալ», իսկ արգանդը սկսում է մեծանալ, որով էլ սկսում է ճնշել ներքին օրգանները, օրինակ սնունդ ընդունելուց հետո կարող է առաջանալ ծանրության զգացողություն։

Եթե թույլ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կամ հետո փորիկի ներքին հատվածում առաջանում են սպազմեր կամ ձգվածություն, պետք է դիմել բժշկին։ Այդ նշանները խոսում եմ արգանդի տոնուսի մասին։

Սկսում է մեծանալ փորիկը: Ճիշտ է, եթե քաշը ավելանում է շաբաթական ոչ ավել քան 500 գրամ: Եթե ավելին է, պետք է ուշադիր լինել սնունդի նկատմամբ և ավելի շատ շարժվել: Իսկ քաշի քիչ ավելանալը, այսինքն անհրաժեշտ վիտամինների պակասը կարող է ազդել փոքրիկի զարգացման վրա, ինչպես նաև հենց մայրիկի օրգանիզմի վրա: Կարող են թափվել մազերը, կոտրվեն եղունգները, կարող են առաջանալ խնդիրներ մաշկի հետ, օրինակ չորություն, թեփոտություն, վնասվում են նաև ատամները… Սնունդը պետք է լինի բազմազան և օգտակար, այն պետք է ընդունել օրական 4-5 անգամ, փոքր բաժիններով:

Մրսածություն, գրիպ

Ցավոք շատ դժվար է հղիության ժամանակ չհիվանդանալ: Թույլ իմունիտետի դեպքում բավականին հեշտ է վարակվել տարբեր հիանդություններով, օրինակ գրիպով: Խնդիր է առաջանում նաև դեղորայքի ընտրության հարցում, որի հետևանքով հիվանդությունը կարող է ավելի խորանալ, որն էլ կարող է բերել պտղի արատների կամ վաղաժամ ծննդաբերության:

Այսպիսով, ինչ պետք է անի մայրիկը, որպիսի չհիվանդանա, կամ եթե հիվանդացել է.

  1. Ցուրտ եղանակին պետք է հագնել տաք հագուստ և չի կարելի հաճախել բազմամարդ, փակ վայրեր
  2. Հաճախակի օդափոխեք սենյակը, սակայն զգուշացեք միջանցիկ քամիներից
  3. Հղի կինը պետք է լինի հանգիստ թե ֆիզիկապես, թե հոգեպես, խուսափեք սթրեսներից, դրանք նույնպես ազդում են իմունիտետի վրա
  4. Խմեք շատ հեղուկներ՝ 1,5-2 լիտր օրական: Ցանկալի է խմել նաև թեյ կիտրոնով և մուրաբաներով, կաթ մեղրով, որոնք կհեռացնենք օրգանիզմից տոքսիները: Խուսափեք գազավորված հյութերից, քչացրեք սուրճի քանակը:
  5. Օգտագործեք հեշտ մարսվող, վիտամիններով հարուստ սնունդ: Օգտագործեք խաշած, քիչ յուղայնության մսամթերք և ձուկ, բանջարեղեն, տարբեր մրգեր… Հիշեք, որ պետք է ուտել օրական 4-5 անգամ, փոքր բաժիններով
  6. Բժշկի նշանակմամբ պետք է ընդունել իմունիտետը բարձրացնող վիտամիններ
  7. Եթե կան մրսածության նախանշաններ, մայրիկը կարող է օգտագործել ժողովրդական այնպիսի միջոցներ, որոնք չեն վնասի պտղին
  8. Եթե առկա է բարձր ջերմություն՝ 38 կամ բարձր, պետք է դիմել բժշկի: Դեղորայք կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ…

Պետք է նշենք, որ հղիության 13 շաբաթում մայրիկի մարմնի ջերմությունը կարող է լինել 37,5: Դա վտանգավոր չէ, եթե կինը իրեն լավ է զգում:

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով