Հղիության երկրորդ եռամսյակը

Երկրորդ եռամսյակի սկզբում կինը նկատում է, որ կոնքը և  փորի ներքին հատվածը սկսում են մեծանալ, և շուտով կգա այն օրը, երբ Դուք չեք կարողանա հագնել Ձեր հագուստների մեծ մասը:  Այս փուլում փոփոխվում է կնոգ արյունատար համակարգը: Արդեն իսկ կարող են առաջանալ մաշկի ճաքեր՝ սպիտակ կամ վարդագույն:

Առաջին հղիության դեպքում, մոտավորապես 20-րդ շաբաթում, կինը զգում է ինչպես է իր հրաշքի շարժվում: Ձևափոխվում են նաև կրծքագեղձերը՝ պատրաստվելով իրականացնել իրենց իրական միսիան: Հնարավոր է անհանգստացնեն հաճախակի փորկապությունները, որը պայմանավորված է արգանդի մեծացմամբ և աղիների վրա ճնշում գործադրմամբ: Կօգնեն հատուկ բուսական դիետաները, որոնք ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ:

Առաջանում են այրոցներ ստամոքսում: Այն ավելի հատուկ է երրորդ եռամսյակին, սակայն կարող է սկսվել ցանկացած ժամանակ:

Պատրաստ եղեք սնկային ինֆեկցիաների առաջացմանը, որոնք կարող են անհանգստացնել Ձեզ հղիության ամբողջ ընթացքում:

Հղիության ժամանակ էստրոգենի քանակի ավելացումը արյան մեջ բերում է օրգանիզմում հեղուկի քանակի մեծացմանը, որը անհրաժեշտ է պտղի սնուցման և կաթի առաջացման համար: Դրա հետևանքով կարող են ուռել ոտքերը, ձեռքի մատները…

Նկատում ենք նաև երակների փոփոխություններ: Կարող են առաջանալ կարմիր ցարդոստայնի նմանվող հետքեր, որոնք նաև կոչվում են արտաքին վարիկոզ: Հիմնականում հանդիպում են ոտքերի և կրծքի շրջանում:

Հնարավոր դժվարությունները

Հնարավոր են թույլ արյան հետքեր, որոնք պայմանավորված են արգանդի գերզգայունությամբ, և կարող են առաջանալ բժշկի հետազոտության կամ սեռական հարաբերության արդյունքում: Անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

Հնարավոր է վաղաժամ ծննդաբերություն հղիության 20-ից 37-րդ շաբաթում:

Սակայն միշտ եղեք լավատես, և մտածեք միայն բարին: Չէ որ երկրորդ եռամսյակը հղիության ամենաչքնաղ ժամանակն է, Դուք ոչ միայն գիտեք, որ հղի եք, այլ զգում եք նրան Ձեր մեջ, զգում եք նրա շարժումները: Ծննդաբերությանը դեռ ժամանակ կա, իսկ առաջին եռամսյակի հետ համեմատած, Ձեր ինքնազգացողությունը զգալիորեն լավացել է…

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով