Վտանգավո՞ր է արդյոք հղիներին թռչել ինքնաթիռով

Կարելի է արդյոք թռչել ինքնաթիռով հղիության ժամանակ և ինչքանով է դա վտանգավոր կախված է մայրիկի օրգանիզմից։ Նման որոշում ընդունելուց առաջ հղին անպայման պետք է խորհրդակցի բժշկի հետ։

 

Վտանգները թռիչքի ժամանակ հղիի համար

 

Ապագա մայրիկի համար վտանգները հետևյալն են.

  • Ճնշման անկումները։ Հղիության երկրորդ եռամսյակում այն կարող է բերել վաղաժամ ծննդաբերության, իսկ առաջին եռամսյակում՝ վիժման: Հենց թռիչքը վտանգավոր չէ, հիմնական վտանգը ինքնաթիռի վերելքի և վայրեջի ժամանակ ճնշման կտրուկ տատանումներն ու անհանգստությունն է: Եթե ուլտրաձայնային հետազոտության ժամանակ գրանցվի, որ արգանդի վիճակը հանգիստ է, և բժիշկը որևէ խնդիրներ չի տեսնի, ապա հղին կարող է թռչել, սական անգամ փոքրիկ վտանգի դեպքում պետք է լավ մտածել:
  • Թթվածնային քաղցը: Սովորաբար մարդիկ թթվածնի քիչ անբավարարությունը կարճ ժամանակահատվածի համար նորմալ են ընդունում, եթե թռչել կարճ ժամանակ, մեկ-երկու ժամ, բալիկը կարող է այդ տատանումները այնքան էլ չզգալ: Սակայն եթե պետք է թռչել երկար ժամանակ, վտանգը ավելի է մեծանում:  Կարող են խնդիրները ի հայտ գալ ոչ թե թռիչքի ժամանակ, այլ ավելի ուշ:

Ընդունված է համարել, որ առավել անվտանգ է ինքնաթիռով թռչել հղիության երկրորդ եռամսյակի ժամանակ: Պտուղը ամուր կպած է և շարունակում է զարգանալ, ընկերքը բավականին զարգացած է փոքրիկին պաշտպանելու համար, տոքսիկոզը ավելի քիչ է անհանգստացնում մայրիկին, փորիկն էլ շատ մեծ չէ և շարժումներին չի խոչընդոտում:

 

Երբ է արգելված թռչել

 

  • հղիության 32-րդ շաբաթից հետո, եթե հղիությունը առաջինը չէ, կամ բազմապտուղ է
  • հղիության 36-րդ շաբաթից հետո առաջին հղիության դեպքում
  • խնդիրներով հղիության դեպքում
  • ծննդաբերությունից հետո 7 օրերի ընթացքում

Ցանկացած դեպքում, նախքան ինքնաթիռ նստելը, պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ, և միայն նրա թույլտվությունից հետո թռչել:

 

 

Հետաքրքիր է

Հավանել և տարածել

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով