Կալանխոե՝ հղիության ժամանակ

Կալանխոե բույսի օգտակար հատկությունները

Կալանխոե բույսը կարող ենք հանդիպել գրեթե բոլոր տներում: Առավելապես օգտագործվում է բույսի հյութը, որը  օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Այն ունի հակասեպտիկ ազդեցություն, օգտակար է ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ:

Բույսը օգտակար է թե երեխաների, թե մեծահասակների հիվանդությունների բուժման ժամանակ, սակայն հղիության դեպքում պետք է պահպանել զգուշություն:

Նախ, կալանխոեի հյութը կարող է դառնալ ալերգիայի պատճառ: Նաև այն առաջացնում է ակտիվ փռշտոցներ, որը կարող է վատ անդրադառնալ մայրիկի և բալիկի ինքնազգացողության վրա:

Եթե հղի կինը չի վախենում փռշտոցներից, կարող է օգտագործել, սակայն սահմանափակ: Նաև ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով