Հազը հղիության ժամանակ

Հազը հղիության ժամանակ անհարմարություններ է պատճառում  և մայրիկին, և չծնված բալիկին: Որքան այն հաճախակի և խորն է, այնքան վտանգավոր է: Առաջին հայացքից թվում է, որ հազը չի կարող վնասել փոքրիկին, սակայն չոր, ուժեղ հազը առաջացնում է արգանդի լարվածություն, որը առաջացնում է ցավեր և արյան շրջանառության խանգարումներ, որն էլ բերում է պտղի համար այդքան կարևոր թթվածնի և սննդարար նյութերի պակասի:

 

Ինչ վնասներ կարող է լինել հազից հղիության տարբեր շաբաթներում.

* Հղիության 1-14-րդ շաբաթներ

Առաջին եռամսյակում վտանգավոր է ցանկացած տեսակի հազը: Չոր, ինտենսիվ հազը կարող է բերել անգամ վիժման: Ինչպես արդեն նշեցինք, արգանդի լարվածության պատճառով պտղի մոտ կարող է առաջանալ թթվածնային քաղց, անհրաժեշտ նյութերի պակաս…

Թաց՝ խորխարտադրությամբ հազը կարող է առաջացնել սրտխառնոց և փսխում: Հաճախակի փսխումները բերում են կնոջ մարմնի ջրազրկմանը և օրգանիզմում վիտամինների և հանքանյութերի կորստի:

Հազը կարող է առաջանալ ոչ միայն մրսածությունից, այլև վիրուսային հիվանդություններից, որոնք նույպես կարող են վնասել պտղին: Այդ իսկ պատճառով եթե Ձեզ մոտ սկսվել է հազ, անհապաղ դիմեք բժշկի:

 

* Հղիության 15-26-րդ շաբաթներ

Հղիության երկրորդ եռամսյակում առավել վտանգավոր է  կրկնվող, չոր հազը: Դրա հետևանքով կարող է ծնվել դեռևս չզարգացած պտուղ:

Բացի դրանից, հղիության 15-26-րդ շաբաթներում հազը կարող է առաջացնել խնդիրներ պտղի նյարդային համակարգի զարգացման ժամանակ:

 

* Հղիության 27-40-րդ շաբաթներ

Ավելի քիչ վտանգ է պարունակում հազը հղիության երրորդ եռամսյակում: Սակայն պետք է հիշել, որ այն կարող է բերել կաթնագեղձերի խնդիրների, ինչպես նաև կարող է առաջացնել վաղաժամ ծննդաբերություն:

Եթե Դուք հղի եք, և հազում եք, պետք է անեք ամեն ինչ, որպիսի այն բուժեք հնարավորինս կարճ ժամկետներով, և պետք է անպայման դիմեք Ձեր բժշկին:

Խորհուրդներ

  1. Չոր հազի դեպքում շատ է օգնում հատկապես սև բողկի թարմ հյութը, որը պետք է խառնել բնական մեղրի հետ 2:1-ի հարաբերությամբ, այսինքն 2 բաժին բողկի հյութ, 1 բաժին մեղր: Լավ խառնում ենք և խմում ենք 2-3 ճաշի գդալ օրական 3-6 անգամ:
  2. Վերցնում ենք 3-4 հատ թուզ, վրան լցնում ենք 500 գրամ կաթ և թույլ կրակի վրա եփում ենք այնքան, մինչև կաթը դառնա շագանակագույն: Կարող ենք ավելացնել նաև մեղր: Այս համեղ և բուժիչ կաթը պետք է խմենք օրը 3 անգամ 100մլ չափաբաժնով:
  3. Մանր կտրատում կամ քերում ենք 500 գրամ սոխը, ավելացնում ենք 2 ճաշի գդալ մեղր: Որոշ ժամանակ հետո առաջանում է հեղուկ: Այս բուժիչ հյութը խմում ենք մեկ թեյի գդալ օրական 3 անգամ: Այն նաև կարող ենք քսել վզին և կրծքին:
  4. Վերցնում ենք հավասար քանակությամբ պնդուկ և մեղր: Մանր կտրատում ենք պնդուկը, խառնում ենք մեղրի հետ և օգտագործում ենք օրական 3-6 անգամ:
  5. Մեկ բաժակ կաթի մեջ ավելացնում ենք մեկ թեյի գդալ շալֆեյ, եռացնում ենք թույլ կրակի վրա: Դնում ենք տաք տեղ 3-4 ժամ: Ցանկալի է խմել քնելուց առաջ:

Հազի դեմ նաև շատ լավ միջոցներ են կոկորդի ողողումները և ինգալյացիան:

Կոկորդը պետք է ողողել ուտելուց հետո, օրական 5-6 անգամ: Ողողումները արվում են շալֆեյով, երիցուկով, վաղինակով և այլ հակաբորբոքային բույսերով: Ինչպես նաև կարող ենք սովորական ջրի մեջ ավելացնել աղ, սոդա կամ խնձորի քացախ և կատարել ողողումներ:

Ինգալյացիաների համար շատ հարմար են ինգալյացիոն սարքերը: Սակայն եթե չունենք դրանցից, կարող ենք կաթսայի մեջ լցել ջուր, ապա այն դնում ենք թույլ կրակին, նստում ենք մոտիկ և շնչում ենք գոլորշին: Ինգալյացիաների ժամանակ ջրին կարող ենք ավելացնել յուղեր, աղ, սոդա կամ էլ հակաբորբոքային բույսեր՝ երիցուկ, շալֆեյ, մասուր…

Չի կարելի կատարել ինգալյացիաներ, եթե ջերմություն ունեք:

Չենք մոռանում նաև օգտագործել շատ հեղուկներ, բացառությամբ գազավորված և ալկոհոլային խմիչքների: Սնունդը պետք է լինի բնական, թեթև և վիտամիններով հարուստ:

Առողջություն բոլորին

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով