ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՕԳՏՎԵԼԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Այսօր մարդկանց մեծամասնությունը չի պատկերացնում կյանքը առանց համակարգչի: Այն ոչ միայն ժամանակ անցկացնելու միջոց է, այլ նաև շատերի համար անփոխարինելի է աշխատանքում: Համատեղելի՞ է արդյոք համակարգիչը և հղիություն, այս հարցը անհանգստացնում է շատ կանանց: Եկեք անդրադառնանք այս կարևոր հարցին:

ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Միանշանակ ասել, որ համակարգչից օգտվելը ունի շատ վնասակար ազդեցություն հղիության վրա, չենք կարող, քանի որ էլեկտրամագնիսային հոսանքների ազդեցությունը պտղի վրա մինչև վերջ ուսումնասիրված չէ: Կարող ենք միայն ենթադրել, բայց ոչ ապացուցել և հաստատել:

Ընդունված է համարել, որ հղիությունը և աշխատանքը համակարչով ունի վատ հետևանքներ: Եվ խնդիրը միայն ճառագայթների մեջ չէ, որը մայրիկից կարող է անցնել բալիկին: Իրական վտանգ է ներկայացնում այն հանգամանքը, որ համակարգչից երկար օգտվելը վնասում է տեսողությանը, ողնաշարին, արյունատար անոթներին, հոդերին…

Հղիությունը առանց այդ էլ համարվում է սթրեսային վիճակ օրգանիզմի համար, իսկ նստակյաց դիրքը կարող է ավելի վատացնել այն: Հնարավոր է առաջանան թութք, խնդիրներ մարսողական և արյունատար համակարգերում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն հղիների մոտ, որոնք աշխատում եմ համակարգչով, ավելի մեծ է ծանրաբեռնվածությունը ողնաշարի վրա:

Արյունատար համակարգի խանգարումների պատճառով բալիկը կարող է ստանալ ոչ բավարար քանակի թթվածին:

Հղիներին որքա՞ն ժամանակ կարող թույլատրվում անց կացնել համակարգչի մոտ:

Ցանկացած բժիշկ այս հարցին կպատասխանի. «Որքան հնարավոր է ՔԻՉ»:

Կանայք այս հարցին ունեն տարբեր պատասխաններ. ոմանք պնդում են, որ 4 ժամից ոչ ավել, կամ ասում են, որ պետք է ընդհանրապես հեռու մնան համակարգչից, կան կանաք, որ աշխատել են համակարգչով 16 ժամ, եթե ունեն լրիվ առող երեխաներ:

Բնականաբար, եթե Դուք աշխատում եք համակարգչով, ստիպված պետք է օգտվեք դրանից: Սակայն եթե այն պարզապես ժամանցի միջոց է, ցանկալի է այդ ժամանակը ծախսել մաքուր օդում զբոսանքների և մարդկանց հետ իրական շփումների վրա:

Անվտանգության կանոններ ապագա մայրիկների համար

Եթե աշխատանքը համակարգչով անխուսափելի է, կարող եք դրա վատ ազդեցությունները հասցնել մինիմումի հետևելով հետևյալ խորհուրդներին.

  • հրաժարվեք հին համակարգիչներից, ավելի անվնաս են համարվում նոթբուքերը: Այսպիսով կքչացնեք էլեկտրամագնիսական ճառագայթների քանակը:
  • չի կարելի նոթբուքը դնել ոտքերին, հնարավորինս հեռու պահեք Ձեր փորիկից և այնտեղ գտնվող բալիկից
  • հետևեք, որպիսի էկրանի հեռավորությունը Ձեր աչքերից լինի նվազագույնը կես մետը
  • ուղիղ պահեք մեջքը համակարգչից օգտվելու ամբողջ ընթացքում
  • այնպիսի դիրքով դրեք մոնիտորը, որպիսի գլուխը չկախեք, գլուխի դիրքը պետք է լինի հանգիստ, հակառակ դեպքում այն կարող է լարվածություն առաջացնել աչքերի, վզի և ողնաշարի վրա
  • ազատ պահեք ոտքերը, եթե սեղանի տակ դրված են անպետք իրեր, հեռացրեք դրանք
  • ուշադրություն դարձրեք սենյակի լուսավորությանը
  • մեջքով նստեք լուսամուտին, այսպիսով ցերեկային ժամերին կունենաք բնական լուսավորթյուն
  • նախընտրությունը տվեք հեղուկ-բյուրեղային մոնիտորներին
  • տեքստեր հավաքելուց նայեք ստեղնաշարին, այսպիսով կքչացնեք աչքերի ծանրաբեռնվածությունը էկերանի հետ աշխատելու ժամանակ
  • եթե ունեք պաշտպանող ակնոցներ, օգտագործեք դրանք
  • մի նստեք մի դիրքով երկար ժամանակ,
  • հեռու գնացեք համակարգչի մոտից, մի քիչ քայլեք գոնե 2 ժամը մեկ:

Ընդմիջումներին ցանկալի է կատարել որոշ թեթև վարժություններ

Եթե չկան խնդիրներ առողջության հետ, ապա ցանկալի է կատարել մի շարք վարժություններ, որոնք կօգնեն մնալ առույգ և առողջ:

  • Կանքնեք, ձեռքերը առաջ պարզեք և մատները սեղմեք իրար: Մեջքը մնում է անշարժ: Սպասպեք այդպես 10 վայրկյան: Հանգստացեք և կրկնեք վարժությունը 8 անգամ:
  • Կանգնում ենք ուղիղ, գլուխ թեքում աջ և ձախ: Ապա սպսում ենք գլխով շրջանաձև շարժումներ անել աջից ձախ 6-10 հատ, և հակառակը
  • Աթոռին նստած ժամանակ ուղղեք ոտքերը և հերթականությամբ բարձրացրեք դրանք 10-20 անգամ
  • Նստեք աթոռի ծայրին, ձեռքերը ետ տարեք, ափերը սեղմեք իրար: Զգուշությամբ առաջ եկեք: Գլուխը չկախեք, պետք չէ շատ առաջ գալ: Կրկնեք վարժությունը 6-8 անգամ:

Ավելի ճիշտ մարզումներ անելու համար ցանկալի է հաճախել յոգայի կամ հատուկ հղիների համար մաննագիտացված սպորտային կենտրոնների: Ամենակարևորը Ձեր լավ տրամադրությունն է: Եթե լսեք ինքներդ ձեզ, և հավատաք միայն լավ բաներին, Դուք միանշանակ կունենք առողջ բալիկ:

Հետաքրքիր է

Հավանել և տարածել

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով