Զատիկի ձուն և ավանդույթները

Սբ. Զատիկը քրիստոնյա աշխարհի ամենասիրված տոներից մեկն է, այն խորհրդանշում է հավիտենական կյանքը և աշխարհի անվերջությունը:

Ավանդության համաձայն, Մարիամ Մագդաղինացին Ավետարան քարոզելու համար մեկնում է Հռոմ: Այնտեղ նա Տիբերիոս կույսերին նվիրում է կարմիր ձու, ասելով՝ “Քրիստոս յարեաւ ի մեռելոց”:

Զատիկին հայերը ընթրիքի սեղանին դնում էին ձուկ, շոնին (սպանախ), չամիչով և բրնձով փլավ, գինի, ներկված ձու: Չամիչով փլավը հանդիսանում է ողջ մարկության խորհրդանիշը, չամիչը՝ հավատացիալներն են, իսկ գինին՝ Հիսուսի արյունը: Ձուն համարվում է աճման, սերնդագործության, բեղմնավորման խորհրդանիշ: Այն հիմնականում ներկում են կարմիր, որը խորհրդանշում է Հիսուսի թափած արյունը: Սակայն այսօր դրանք ներկում են նաև այլ գույներով, ձևավորում  ամենատարբեր նյութերով՝ թղթերով, կտորներով… Որպես բնական ներկանյութ օգտագործվում է սոխի կճեպները, սուրճը, զաֆրանը …

Այլ ազգեր նույնպես ունեցել են ձուն ներկելու ավանդույթ: Օրինակ եգիպտացիները իրար ներկած հավկիթներ էին նվիրում որպես նվիրական ընծա: Իրանում իրար ներկած հավկիթ էին նվիրում Նոր տարվա տոնի ժամանակ: Հրեաները նույնպես Պասեքի ժամանակ հավկիթ էին օգտագործում:

Յուրօրինակ և հետքրքիր հավկիթները էլ ավելի են գեղեցկացնում Զատիկի սեղանը:

Ջրաներկի, գուաշի միջոցով կարող ենք ստանալ.

  • մեր սիրելի “ՄԱՐԻՈ” խաղի հերոսներով հավկիթներ,

  • անչափ անուշիկ պաղպաղակ-հավկիթներ,

  • չարաճճի մինիոն-հավկիթներ

  • կամ ուժեղ մարտիկներ
  • նուրբ վարդագույնը կգեղեցկացնի ցանկացած սեղան

Օգտագործելով սովորական անձեռոցիկ և սոսինձ, կունենանք անկրկնելի ու շատ գեղեցիկ հավկիթներ:

Հին կտորների և սննդային գունանյութի միջոցով կունենանք նման հրաշալի հավկիթներ

Իսկ եթե կակտուս-հավկիթնե՞ր

Ուրախ Սուրբ Զատիկ…

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով