Խոզուկ ֆետրից

Ֆետրով աշխատելը և հաճելի է, և գեղեցիկ: Կարելի է դրանով պատրաստել ինչպես սովորական խաղալիքներ, այնպես էլ ամանորյա, տոնածառի խաղալիքներ:

Քանի որ 2019 թվականի սիմվոլը համարվում է խոզուկը, ներկայացնում ենք մի տարբերակ, որի օգնությամբ կստանանք գեղեցիկ խոզուկ-խաղալիք, որը նաև կարող ենք կախել մեր տոնածառից:

Անհրաժեշտ նյութեր

  • 2-3մմ հաստությամբ ֆետր
  • համապատասխան գույնի թելեր
  • 5մմ հաստությամբ ատլասե տիսմա
  • սինտիֆոն
  • սև գույնի 2 հատ ուլունքներ
  • 2 հատ փոքրիկ կոճակներ
  • ասեղ, մկրատ
  • սոսինձ

Ֆետրից կտրատում ենք հետևյալ կտորները.

  • մարմին – 2 կտոր
  • գլուխ – 2 կտոր
  • ականջներ – 2 հատ
  • քիթիկ – 1 հատ
  • պոչիկ –  1 հատ

  1. Կարող ենք տպել նկարը, որպիսի կարողանանք կտրատել դետալները, կամ նախորոք գծենք թղթի վրա, ապա կտրատենք:
  2. Կարում ենք մարմնի, գլխի երկու կողմերը, թողնելով անցք, որպիսի սինտիֆոնը լցնենք:
  3. Սինտիֆոնը կցնելուց հետո փակում ենք անցքերը:
  4. Գլխի վրա կարում ենք քիթիկը, վրան ամրացնում ենք կոճակները, կարում ենք նաև աչքերը՝ ուլունենքերը:
  5. Գլուխը ամրացնում ենք մարմնին:
  6. Մարմնին կարում ենք նաև պոչիկը:
  7. Ատլասե տիսմայով պատրաստում ենք փողկապ, որը ամրացնում ենք խոզուկի վզին:
  8. Գլխի ետևում կարող ենք ամրացնել թելեր, որոնցով մեր խոզուկին կարող ենք կախել տոնածառի վրա:

Կարող ենք պատրաստել նաև այսպիսի խոզուկներ՝

Մաղթում ենք հաճելի ժամանց….

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով