Վարդագույն խոզուկներ՝ թելից

Եկեք պատրաստենք 2019 թվականի սիմվոլ համարվող ԽՈԶՈՒԿԻՆ: Այս անգամ թելերով:

Մեզ անհրաժեշտ է.

  1. Թել՝ ակրիլ կամ բամբակ
  2. Աչուկներ
  3. Կոճակ՝ քիթիկի համար
  4. Հաստ թուղթ
  5. Ֆետր կամ գունավոր թղթեր՝ ականջների, ոտիկների և պոչիկի համար
  6. Փայլուն լենտ՝ փողկապի համար

Հաստ թղթից կտրում ենք 2 հատ օղակներ այնպես, որ մեջտեղում նույնպես անցք լինի օղակի տեսքով: Օրինակը կարող եք տեսնել նկարում:

Թղթե օղակների շուրջը փաթաթում ենք թելը ինչպես ներկայացված է նկարում:

Ինչքան շատ փաթաթենք թելը, այնքան մեծ ու փափուկ կլինի մեր խոզուկը:

Փաթաթելուց հետո մկրատով կտրում ենք եզրերը, իրարից հեռացնում ենք թղթերը, մեջտեղից թելի կտորով պինդ կապում ենք:

Սոսնձի կամ եղունգի լաքի օգնությամբ ամրացնում ենք աչուկները, ականջները, քիթիկը՝ կոճակը, պոչիկը, ոտիկները:

Կարող ենք նաև պատրաստել և ամրացնել փողկապ, գլխարկ կամ այլ զարդարանք, որոնք էլ ավելի կգեղեցկացնեն մեր խոզուկին:

Առավել գեղեցիկ է ստացվում, երբ խոզուկներին պատրաստում են մեր փոքրիները՝ անցկացնելով հետաքրքիր, ուսուցողական, զվարճալի ժամանակ:

Ուրախ Նոր Տարի և Սուրբ Ծնունդ…

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով