Տոնածառի խաղալիք՝ խոզուկ

Ֆետրով աշխատել սիրում ենք գրեթե բոլորը: Այն բավականին մատչելի է, և դրանով կարող ենք ստեղծագործել անսահման:

Այսպիսի գեղեցիկ խոզուկներ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են.

  • վարդագույն ֆետր՝ մուգ և բաց երանգների
  • սև ներկ կամ մարկեր
  • վարդագույ, մոխրագույն, մանուշակագույն 0,5մմ հաստության տիսմաներ
  • տարբեր չափերի ուլունքներ
  • թելեր՝ սպիտակ, վարդագույն
  • մկրատ, սոսինձ՝ ցանկալի է սիլիկոնե

  • Պետք է կտրենք նկարում ներկայացված ձևով ֆետրե դետալներ:

  • Մարմնի վառ վարդագույն դետալները իրար ենք միացնում կարելով սպիտակ հաստ թելով: Այդպես խոզուկները ստացվում են վառ և գեղեցիկ: Մարմնի այսպիսի նույնանման դետալ պետք է 2 հատ:

  • Մարմնին սոսնձում ենք գլուխը, ականջները, քիթիկը, աչքերը:

  • Վերցնում ենք 20սմ երկարությամբ տիսմա, ծալում ենք այնպես, ինչպես ցույց է տրված նկարում և սոսնձում ենք այնպես, որպիսի ներքևից տիսմայի ծայրերը մարմնից դուրս մնան: Մեզ պետք են ևս 2 տիսմաներ, որպիսի ստացվեն խոզուկի ձեռքերն ու ոտքերը:
  • Ծայրերին անց ենք կացնում վառ ուլունքներ, կապում կամ սոսնձում ենք:
  • Խոզուկի աչքերը կարող ենք նկարել մարկերով, կամ սոսնձել փոքրիկ ուլունքներ:

  • Մանուշակագույն տիսմայով պատրաստում ենք փողկապ և սոսնձում ենք վզի հատվածում:

Խոզուկը պատրաստ է: Նա կարող է զարդարել մեր 2019 թվականի եղևնին, կարող է նաև լինել գեղեցիկ նվեր մեր մտերիմների համար…

 

ՈՒՐԱԽ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ…

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով