Թղթե եղևնի

Սիրով ներկայացնում ենք ևս մեկ ամանորյա ապլիկացիա՝ եղևնի:

Անհրաժեշտ նյութեր

  • Կանաչ թուղթ
  • Շագանակագույն թուղթ
  • Սոսինձ
  • Մկրատ
  • Փայլեր, ուլունքներ և այլ զարդարանքներ

Կանաչ թուղթը ծալում ենք այնպես, որպիսի ստացվի եռանկյունի, ավելորդ հատվածը կտրում ենք: Ստացված եռանկյունու եզրերը հավասար լայնությամբ, օրինակ 1սմ, կտրտում ենք:

Ինչպես նկարում ցույց է տրված, ծալում ենք կտրված թղթերը և սոսնձում: Ներքևի մասը կտրում ենք:

Շագանակագույն թղթից կտրում ենք ուղղանկյուն, սոսնձում ենք եղևնու ներքևում:

Զարդարում ենք տարբեր փայլիկներով, ուլունքներով, կոճակներով, գունավոր թղթերով… Կարող ենք նաև նկարել գեղեցիկ խաղալիքներ գունավոր մատիտներով:

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով