Ձյան փաթիլներ թղթից

Մեր տանը կարող ենք հաղորդել գեղեցիկ, ամանորյա մթնոլորտ պարզապես պատրաստելով թղթե փաթիլներ: Այս գործում մեզ կարող են օգնել ընտանիքի բոլոր անդամները, հատկապես երեխաները: 

Անհրաժեշտ նյութեր

  • սպիտակ թուղթ
  • սոսինձ
  • մատիտ, քանոն
  • մկրատ

Վերցնում ենք սպիտակ թուղթ, կտրում ենք քառակուսի: Որքան մեծ լինի թուղթը, այնքան մեծ կստացվի փաթիլը: 

Ծալում ենք թուղթը այնպես, որ ստացվի եռանկյունի:

Նորից ենք ծալում:

Մատիտի միջոցով նկարում ենք գեղեցիկ, կորաձև գծեր, որոնք հատվում են իրար: Օրինակը կարող եք տեսնել նկարում:

Նշված գծերով կտրում ենք:

Մատիտով կրկնում ենք կոր գծերը, սակայն դրանք չպետք է հատվեն, ապա կտրում ենք: 

Բացում ենք ծալված թուղթը, ստացվում է 4 անկյուններով աստղ:

Մեջտեղի կտրվածքը ծալում ենք և թղթի կենտրոնում սոսնձում:

Կարող ենք պատրաստել երկու միանման փաթիլներ, սոսնձել իրար, կստացվի եռաչափ պատկեր: 

Ահա և մեր գեղեցիկ փաթիլը, որով կարելի է զարդարել լուսամուտները, ջահերը. վարագույրները և այլն…. 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով