Ապլիկացիա գունավոր թղթերից՝ զատիկ և աղվես

ԶԱՏԻԿ

Սկզբում կտրտում ենք 2 շրջանակներ կարմիր թղթից և սև կիսաօվալ: Նաև կարող ենք կտրտել փոքրիկ սև շրջանակներ կամ նկարել:

Կարմիր շրջանակների վրա սոսնձում ենք սև, փոքրիկ կլորակները կամ նկարում ենք դրանք:

Սև կիսաօվալի մեջտեղի հատվածին սոսնձում ենք առաջին շրջանակը, իսկ երկրորդ շրջանակը ծալում ենք մեջտեղից և սոսնձում ենք առաջին շրջանակին:

Կարող ենք նկարել նաև աչուկներ և բեղիկներ:

 

ԱՂՎԵՍ

Կտրում ենք պլաստիկ ափսեն 1/4 չափով:

Մանր կտրատում ենք գազարագույն թղթեր: Ապսեն պատում ենք սոսնձով և թղթի կտորները փակցնում ենք ափսեի կտորին:

Սոսնձում ենք հնարավորինս շատ թղթիկներ:

Ձևավորենք ականջներն ու աչուկները.

Գազարագույն թղթից կտրտում ենք 2 եռանկյուններ, իսկ սպիտակ թղթից երկու փոքրիկ շրջանակներ, որոնց մեջտեղում նկարում ենք սև շրջանակներ, ինչպես ցույց է տրված նկարում:

Ամրացնում ենք ափսեին սոսնձով կամ ստեպլերի օգնությամբ:

Ուրախ ժամանց փոքրիկներ…

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով