Ապլիկացիա – արջուկ, ձկնիկ, ծաղիկ

ՍՊԻՏԱԿ ԱՐՋ

Սպիտակ թղթից կտրտում ենք մարմինը, գլուխը՝ ականջներով, մռութիկը, թաթիկները և ոտիկները:

Սպիտակ մեծ թղթի վրա կապույտ մատիտներով ներկում ենք, կարծես արջուկը սառույցների մեջ է: Կարող ենք նկարել նաև ջրաներկով: Ինչպես նաև կարող ենք նկարել մեր արջուկի համար ցանկացած միջավայր:

Նկարած թղթի վրա հավաքում ենք արջուկին.

Մեծ շրջանակի մեջտեղում սոսնձում և փակցնում ենք թղթին: Սոսնձում ենք ոտիկներն ու թաթիկները և տեղավորում ենք շրջանակի տակ:

Պատրաստենք գլուխը. Սոսնձում ենք մեծ շրջանակի կենտրոնը և գլուխ ամրացնում ենք: Դրա վրա սոսնձում ենք մռութիկը: Աչուկները, ականջները, քիթիկը և բերանիկը կարող ենք կամ նկարել, կամ փակցնել պատրաստի դետալներ:

 

ԾԱՂԻԿ

Պլաստիկ ափսեն կտրտում ենք ծաղիկի նման:

Կտրտում ենք տարբեր գուկների մանր թղթիկներ:

Ծաղկանման հիմքը պատում ենք սոսնձով, վրան լցնում ենք մանր թղթիկները, ձեռքով թեթևակի սեղմում ենք, որպիսի լավ կպնեն:

Կարող ենք գունավորել, ինչպես մի գույնով, այնպես էլ խառը գույներով:

Բարդ ապլիկացիաներ՝ ինքնուրույն

 

5-6 տարեկան երեխաների համար առաջարկում ենք մի շարք ապլիկացիաներ առանց բացատրության: Պետք է պարզապես նայել նկարներին և տրամաբանել:

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով