Ամանորյա խաղալիքներ սեփական ձեռքերով

Ամենուր կարելի է տեսնել տարբեր գույների, ապակե տոնածառի խաղալիքեր: Սայայն այսօր առավել նորաձև են ձեռքի աշխատանքով պատրաստված եզակի խաղալիքները:

Խաղալիքներ կարելի է պատրաստել գրեթե ամեն ինչից, օրիակ ծղոտից, եղևնու ճյուղերից, կտորներից, կոներից, թելերից, չրերից…

Ահա մի քանի օրինակներ, որոնք կարող են Ձեզ նոր մտքեր հաղորդել և դարձնել Ձեր տոնածառը առավել հետաքրքիր:

Խաղալիքներ եղևնու կոնից

Կարելի է պատրաստել բազմաթիվ հետաքրքիր խաղալիքներ սովորական կոներից: Փոքրիկ կտրվածք անելով կոնի վրա, փակցելով աչուկեր կարող ենք պատրաստել օրիգինալ ոզնիներ:

Հրեշտակներ կոնից

Վերցնում ենք բարակ, երկար կոն, ներկում ենք ոսկեգույն ներկով, դա կլինի մեր հրեշտակի մարմինը:

Գլուխի համար կարող ենք օգտագործել փայտե կամ պլաստմասե փոքրիկ գնդակ, որը սոսնձով ամրացնում ենք կոնին: Աչքերը, քիթը և բերանը կարող ենք նկարել մատիտով, գրիչով կամ ջրաներկով:

Թելերի կտորներով պատրաստում ենք մազերը, որոնք նույնպես կպցնում ենք սոսնձի միջոցով:

Լայն սպիտակ տիսմայի կամ բմբուլների միջոցով պատրաստում ենք թևերը:

Մեր գեղեցիկ հրեշտակը պատրաստ է: Ամենակարևորը, այդ հրեշտակից ունեք միայն Դուք….

Ուրախ նոր տարի…

 

Հետաքրքիր է

Հավանել և տարածել

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով