Հուր և ջուր

Կրակն ու ջուրը քույր ու եղբայր են. կրակը քույրն է, ջուրը՝ եղբայրը:

Մի անգամ քույր ու եղբայր վիճում են, թե իրենցից ով է ավելի ուժեղ։ Որոշում են չափել իրենց ուժերը։

Կրակը իր ուժը ցույց տալու համար սկսում է այրել սարերի ամբողջ չոր խոտը։ Եղբայր-ջուրը գալիս է և անմիջապես հանգցնում հրդեհը։ Այդ օրվանից քույր ու եղբայր բաժանվում են իրարից։

Մի անգամ եղբայր-ջուրը իջնում է սարից, քույր կրակն ասում է նրան.

— Արի մի քիչ նստիր, տաքացիր։

Ջուրը պատասխանում է.

— Դու էլ մի քիչ ինձնից խմիր, հովացիր։

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով