Հայկական ժամանունները

Հայերը ունեցել են ոչ միայն իրենց ազգային ամսանուններն ու օրանունները, այլև օրը (գիշերն ու ցերեկը) բաժանել են 24 հավասար մասերի (ժամերի) և դրանց տվել հետևյալ անունները.

Ցերեկվա անուններ

Այգ
Ծայգ
Զայրացյալ
Ճառագայթյալ
Շառաւիղյալ
Երկարատես
Շանթակող
Հարակաթ
Հուրփայլյալ
Թաղանթյալ
Արագոտ
Արփող
.
Գիշերվա ժամանունները
Խավարակ
Աղջամուղջ
Մթացյալ
Շաղավոտ
Կամավոտ
Բավական
Հավաթափյալ
Գիզակ
Լուսաճեմ
Առավոտ
Լուսափայլ
Փայլածու
.
Այս անունների մեջ ի հայտ է գալիս հին հայերի գեղագիտական ճաշակը՝ ցերեկվա ու գիշերվա առանձին պահերի երանգները զանազանելու հարցում: Դրանցից մի քանիսը ժամանակակից հայերենում պահպանվել են արդեն ոչ թե ժամանուն, այլ ցերեկվա ու գիշերվա որևէ պահը ցուցանող հասկացություն (օրինակ, այգ, աղջամուղջ, առավոտ):

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով