Հայկական խրատներ

* * *

Դժբախտաբար մեր ազգին մեջ շատերու բարձրանալուն գաղտնիքը բնական օրենքով միայն կլուծվի. ծանրերը միշտ գետնաքարշ կմնան ու թեթևները վեր կելլեն:

Հակոբ Պարոնյան

* * *

Ազգային դպրոցները «ազգային ոգու» հենարաններից ամենաուժեղն են:

Ալեքսանդր Մյասնիկյան

* * *

Վաղվա օրը այսօրվա սխալներն է ուղղում:

Ներսես Ակինյան

* * *

Անկարելի է գտնել աշխարհ մը և ազգ մը, որ համեմատվի հայուն և յուր երկրին, որ այնքան ավեր, մահ, սուր, ուրացություն, արյուն, գերություն կրած լինի, ու նորեն ցայսօր ապրի:

Գարեգին Սրվանձտյան

* * *

Զարմանալի է մեր ազգի կենսունակությունը. ես լիքն եմ էդ մեծ կենսունակության անսասան հավատքով: Կենսունակություն էլ որ ասում եմ՝ ասում եմ խոսքի բարձր ու ազնիվ իմաստով: Եվ ոչ մի բռնակալ, և ոչ մի բարբարոս երբեք չի կարողացել նվաճել ու ընկճել հայկական ցեղի էդ հզոր հատկությունը: Ամեն անգամ, ամեն մի բռնակալի հայ ժողովուրդը կարող էր կրկնել Վարդանանց խոսքը, թե՝ կարող ես հայի մարմինը տանջել, բայց նրա հոգու հետ ի՞նչ ես անելու…

Հովհաննես Թումանյան

 

.

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով