Արևն իջավ սարի գըլուխն

Արևն իջավ սարի գըլուխն,

Դար ու դաշտում լույս չըկա:

Հավք ու թռչուն մըտավ խոր քուն,-

Ա՜խ, ինձ համար քուն չըկա:

 

Լուսնյակն ընկավ երթկից ներս

Կըշեռքն ելավ երկընքում,

Զով հովերն էլ մըթընշողես

Աստղերի հետ են զըրցում:

 

Սիրո՛ւն աստղե՜ր, անուշ հովե՜ր,

Յարըս ու՞ր է՝ էս գիշեր.

Պարզ երկընքի նըխշուն աչե՛ր,

Յարիս տեսա՞ք էս գիշեր:

 

Լույսը բացվավ, դուռը բացվավ,

Ամպ ու զամպ է,- թոն կուգա.

Ալ ձին եկավ, անտեր եկավ,

Ա՜խ, յարս ու՞ր է, տուն չի գա….

.

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով