Վատ ընկեր – Խնկո Ապեր

Մի անգամ Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից:

Գազանները ամեն կողմից

Եկան հիվանդ արքային տես:

Բայց մեջները չկար աղվես:

Էնտեղ մեկն էլ, մի պառավ գել

Ասավ. – Արքա, ախր ի՞նչ կա,

Որ աղվեսը` հաճուճ-մաճուճ

Թիզ ու կեսը,

Քեզ չի հարգել ու չի եկել:

Արքան գոռաց, թե.

– Հա՜, թռեք, էն ըմբոստին

Մոտս բերեք:

Հինգ-վեց գազան

Ելան, հասան,

Էն աղվեսին մի կերպ գտան

Պատճառն ասին, բերին ատյան:

Արքան գոռաց.

– Ո՞ւր ես, մեռա՜ծ…

– Ասեմ ձեռաց, – Աղվեսն ասաց.

– Տեր վեհափառ, խնդիրս առ,

Որ լսեցի` դու հիվանդ ես,

Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտե՞ս,

Ինչպես գլխիս կրակ վառած,

Եվ պատանս էլ թևիս առած՝

Հա էստեղը,

Հա էնտեղը,

Վերջը գտա ցավիդ դեղը:

Գայլի մորթին արա մուշտակ,

Միսը` եփի, խմի տաք-տաք:

Քրտնեց կողը, կանդնի դողը:

Մեջտեղ գնաց զրպարտողը:

————————–

Բացատրական բառեր.

ԱՏՅԱՆ – ժողովատեղի, նիստ, դատարան

ՊԱՏԱՆ – վիրակապ, պատանք, դիակը փաթաթելու սպիտակ սավան

ԶՐՊԱՐՏՈՂ – մեկի վրա սուտ մեղադրանքներ բարդողը

1 thought on “Վատ ընկեր – Խնկո Ապեր

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով