Dior-ը առաջարկում է նոր խնամքի միջոցներ

Dior-ը առաջարկում է նոր խնամքի միջոցների գամմա Prestige

Նորությունների շարքում են վարդի հումք  պարունակող շաքարային սկրաբը, մաքրող բալզամը և մուսը:

Շաքարային սկրաբի միկրոբյուրեղները մեղմորեն մաքրում են մաշկը՝ դարձնելով այն հարթ և փափուկ:

Այն պետք է քսել դեմքին մերսող շարժումներով, որի արդյունքում սկրաբը վերածվում է դիմակի:

Մուսը, որը հիշեցնում է նուրբ փրփուր, արթնացնում է մաշկը, թարմացնում և վերադարձնում է նրա բնական փայլը:

Իսկ մաքրող բալզամը, որը դեմքին քսելուց վերածվում է մետաքսանման յուղի, մաքրում է անգամ ջրակայուն դիմահարդարումը:

 

Հետաքրքիր է

Հավանել և տարածել

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով