Դիմակներ դեմքի մաշկի համար

Մեր դեմքի մաշկը մշտապես կարիք ունի խնամքի: Տնային պայմաններում պատրաստվող դիմակները բավականին մատչելի են, հեշտ պատրաստվող, օգտակար և ամենակարևորը շատ անհրաժեշտ մեր մաշկին:

   

Յոգուրտի հիմքով դիմակ – նորմալ մաշկի համար: Ունի հարթեցնող և սնուցող ազդեցություն:

1 բաժակ յոգուրտ

Կես բաժակ վարսակի փաթիլներ

Լավ խառնել, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր

Ստացված զանգվածը քսել դեմքին և վզին և թողնել 10-15 րոպե:

Լվանալ գոլից քիչ տաք ջրով:

 

Բանանով դիմակ – ճարպոտ մաշկի համար: Ունի հարթեցնող և հանգստացնող ազդեցություն:

1 հասած բանան

2 ճաշի գդալ մեղր

1 թեյի գդալ լիմոնի կամ նարնջի թարմ հյութ

Խորհուրդ ենք տալիս խառնել բլենդերի միջոցով:

Ստացված զանգվածը քսել դեմքին և թողնել 15 րոպե:

Լվանալ գոլ ջրով:

 

Ելակով դիմակ – խառը կամ կոմբինացված դեմքի համար: Վիտամինների համախումբ, որը թարմացնում և սնուցում է մաշկը:

¼ բաժակ հասած ելակ

¼ բաժակ յոգուրտ

Ելակը լավ տրորել գդալի կամ բլենդերի միջոցով, ավելացնել յոգուրտը: Պատրաստի խարբուրդը քսել դեմքին և վզին, թողնել 10-15 րոպե: Լվանալ գոլ ջրով:

 

Դիմակ մեղրով, վարսակի փաթիլներով և կաթով: Նորմալ մաշկի համար:

1 ճաշի գդալ մանրացված վարսակի փաթիլներ

1 ճաշի գդալ կաթ կամ կեֆիր

1 ճաշի գդալ բնական մեղր

Դեմքը լվանալ, ապա քսել ներկայացված դիմակը և թողնել 10-15 րոպե: Եթե մաշկը չոր է, կարող ենք ավելացնել 1 թեյի գդալ բուսական յուղ՝ խաղողի, զեյթունի, դեղձի…

 

Կաթնաշոռով սնուցող դիմակ: Հարմար է ցանկացած մաշկի համար, մաքրում է մաշկը, հիանալի սնուցում է և հարթեցնում:

2 ճաշի գդալ քիչ յուղայնությամբ կաթնաշոռ

2 ձվի դեղնուց

2 թեյի գդալ թեյի թունդ թուրմ կամ կիտրոնի թարմ հյութ

Նշված բաղադրիչները լավ հարել, որպիսի ստացվի միասեռ զանգված: Քսել դեմքին և թողնել 25 րոպե, լվանալ գոլ ջրով:

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով