Կոճապղպեղ, մեղր և կիտրոն նիհարելու համար

Կոճապղպեղի և կիտրոնի համադրությամբ նիհարեցնող թեյի առավելություններից է այն հանգամանքը, որ պետք չէ հետևել հատուկ սննդակարգի: Բավական է պարզապես թեյը խմել կես բաժակ առավոտյան և կես բաժակ երեկոյան, 7-ից 14 օր:

Բաղադրատոմս 1

Կոճապղպեղ – 300 գրամ

Մեղր – 200 գրամ

Կիտրոն – 1 հատ (150 գրամ):

Պատրաստման եղանակը

Մաքրում ենք կիտրոնը կողևից և կորիզներից: Կտրատում ենք քառակուսիներով: Կտրատում ենք նաև կոճապղպեղը, և կիտրոնի հետ միասին տեղադրում ենք բլենդերում: Ավելացնում ենք մեղրը: Հարում ենք, տեղափոխում ենք համապատասխան տարայի մեջ և դնում ենք սառնարանում:

Օգտագործման եղանակը

Օգտագործում ենք օրը 1 անգամ, 1 թեյի գդալ ուտելուց առաջ: Կարելի է ավելացնել թեյի մեջ, կամ պարզապես լուծել ջրով և խմել: Պահում ենք սառնարանում:

Օգտագործում ենք ոչ ավել քան 10 օր: Որից հետո ընդմիջում ենք 14-21 օր, որից հետ կարելի է կրկնել կուրսը: Ընդմիջումները օգտագործեու ժամանակ կբերեն կբերեն թերի արդյունքի:

 

Բաղադրատոմս 2: Առաջարկում են շվեդական դիետոլոգները

Եռացրած, հովացրած ջուր – 2 լիտր

Մեղր – 2 ճաշի գդալ

Մանրացված կոճապղպեղ – 40 գրամ

Կիտրոն – 2 հատ

Կարմիր քաղցր պղպեղ – 1-2 գրամ

Պատրաստման եղանակը

Եռացրած-սառեցված ջրին ավելացնում ենք մանրացված կոճապղպեղը: Հեռացնում ենք կիտրոնի կղևը և կորիզները, քամում ենք հյութը և ավելացնում ենք արդեն պատրաստված կոճապղպեղով հյութի մեջ: Մնացած խյուսը մանրացնում ենք և լցնում հեղուկի մեջ: Ավելացնում ենք մեղրը և խառնում ենք, մինչև լուծվի: Դանակի ծայրով ավելացնում ենք պղպեղը: Լավ խառնում ենք և տեղափոխում սառնարան:

Օգտագործման եղանակը

Խմում ենք առավոտյան, սոված ժամանակ, կես բաժակ, 20 րոպեից կարող ենք նախաճաշել:

Կես բաժակ ամեն անգամ սնունդ ընդունելուց առաջ:

Քնելուց առաջ խմում ենք 1 բաժակ:

Կարելի է օգտագործել 10 օր: Որից հետո ընդմիջում ենք 20 օր:

,

Ուշադրություն: Եթե Դուք կերակրող մայր եք, մի օգտագործեք կոճապղպեղ: Կամ օգտագործեք շատ փոքր քանակով: Այն կաթին հաղորդում է կծու համ: 

,

Բաղադրատոմս 3: Առաջարկում են շվեդական դիետոլոգները

Եռացրած ջուր – 1,5 լիտր

Կոճապղպեղ – 1 հատ

Կիտրոն – 1 հատ

Մեղր – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կոճապղպեղը մաքրում ենք կեղևից և մանրացնում ենք: Հեռացնում ենք կիտրոնի կղևը և կորիզները, կտրատում ենք: Ջուրը եռացնում ենք և լցնում կոճապղպեղի և կիտրոնի վրա: Թողնում ենք սառչի սենյակային ջերմաստիճանում մի քանի ժամ: Քամում ենք, ավելացնում մեղր ըստ ճաշակի:

Օգտագործման եղանակը

Օրվա չափաբաժինը չի կարելի գերազանցել 250մլ: 1-ին բաժակը խմում ենք առավոտյան, սոված ստամոքսին, որից 15-20 րոպե հետո նախաճաշում ենք:  Կարելի է ամբողջ չափաբաժինը բաժանել ըստ սնունդ ընդունելու քանակի, և խմել դրանից առաջ: Վերջին բաժինը խմում ենք քնելուց առաջ:

Կարելի է օգտագործել 14 օր: Որից հետո ընդմիջում ենք 1 ամիս:

 

Կարևոր խորհուրդ

  • Նիհարելու ժամանակ փորձում ենք հրաժարվել շաքարից
  • Խմում ենք շատ մաքուր ջորը, որիպիսի օգնենք օրգանիզմին հեռացնել ավելորդ տոքսիները
  • Փորձում ենք օգտագործել ոչ ռաֆինացված բուսայուղ՝ ձիթապտղի, եգիպտացորենի…
  • Նախաճաշին ուտում ենք շիլաներ՝ վարսակի, հնդկաձավարի…
  • Արդյունավետ կլինի, եթե զբաղվենք նաև մարմնամարզությամբ

Եղեք բարեկազմ և ամենակարևորը՝ առողջ…

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով