Հավկիթով և նարինջով 5 օրյա դիետա

Այս դիետան պահանջում է իսկական կամքի ուժ, քանի որ բավականին սահմանափակ է, սակայն արդյունքը 5 օրում 6 կգ է:

Կարող են օգտվել միայն ֆիզիկապես առողջ մարդիկ, որոնք չունեն ալերգիաներ, մարսողական, ճնշման հետ կապված և այլ առողջական խնդիրներ:

Նախաճաշը բոլոր 5 օրերի համար նույնն է. ցիտրուսային միրգ, դիետիկ հաց, առանց քաղցրի կանաչ թեյ:

Իսկ ճաշը և ընթրիքը կազմակերպում ենք այսպես.

1-ին օր.

  • Ճաշ՝ մեկ խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ, կես նարինջ, չորահաց:
  • Ընթրիք՝ 2 խաշած ձու, մի քանի պոմիդոր, չորահաց:

2-րդ օր.

  • Ճաշ՝ մեկ խաշած ձու, կես նարինջ, չորահաց, թեյ՝ առանց շաքարավազի:
  • Ընթրիք՝ 150 գրամ խաշած տավարի միս, մեկ նարինջ, մեկ պոմիդոր, 1 բաժակ մածուն, չորահաց:

3-րդ օր.

  • Ճաշ՝ մեկ ցիտրուսային միրգ, մեկ խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ, չորահաց:
  • Ընթրիք՝ մեկ ցիտրուսային միրգ, բնական յոգուրտ կամ թթվասեր, չորահաց:

4-րդ օր.

  • Ճաշ՝ 100 գրամ քիչ յուղայնությամբ կաթնաշոռ, մեկ պոմիդոր, մեկ վարունգ, մեկ կտոր սև հաց:
  • Ընթրիք՝ 150 գրամ խաշած տավարի միս, մեկ խնձոր, մի քանի պոմիդոր, մեկ կտոր սև հաց:

5-րդ օր.

  • Ճաշ՝ 200 գրամ խաշած ձուկ, մեկ բաժակ մածուն կամ կեֆիր, միրգ:
  • Ընթրիք՝ 2 խաշած ձու, աղցան պոմիդորով և կանաչիով:

Եթե կարողացել եք պահել այս դիետան և օրգանիզմում խնդիրներ կամ թուլություն չի նկատվել, այն կարող եք կրկնել միայն 2-3 ամիս հետո:

 

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով