Հուզմունքից չեմ կարողանում քնել

Քիմ Քարդաշյանը իր Twitter-յան էջում հուզիչ գրառում է արել.

«Հայաստանում գիշերվա 3-ն է, բայց ես հուզմունքից չեմ կարողանում քնել: Շատ ուրախ եմ լինել այստեղ և տեսնել յուրաքանչյուրիդ»,- գրել է Քիմը:

Նրա այցի հիմնական նպատակն է  մասնակցությունը«WCIT 2019» ինֆորմացիոն տեխնոլոգիաների Համաշխարհային կոնգրեսին: Քիմը հանդես է եկել «Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը մամուլի, լրագրության և արվեստի վրա» նյութով:

Նաև Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտել է իր երեք երեխաներին՝ Փսալոմին, Սեյնթիին ու Չիկագոյին: Նշենք որ ավագ երեխային՝ Նորթիին, 2015 թվականի ապրիլին մկրտել էին Երուսաղեմում, Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով