Չեմ հասկանում ինչ լուր է,- Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին

Լրատվամիջոցներում և սոցիալական կայքերում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքից ազատված է, և որ այդ որոշումը կայացվել է նրա և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի ժամանակ:

«Չեմ հանդիպել վարչապետի հետ, չեմ հասկանում ինչ լուր է»,- այսպես է պատասխանել NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանը:

Հարցին, ասինքն ինքը չի ազատվել, նախարարը նշել է. «Չկա նման բան»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել է լրագրողների հարցին, թե ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  ազատվել է աշխատանքից, հստակ պատասխանելով՝ «Անհեթեթ լուր է»:

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով