Մեգանը, Հարրին և Արչին Աֆրիկայում

Արչի Հարիսսոնը «գործնական այցով» առաջին անգամ ուղևորվել է Հարավային Աֆրիկա:

Այցի չորորդ օրը, գործնական հանդիպմանը զույգը իր հետ է վերցնել նաև 4 ամսական փոքրիկին:

Նրանք այցելել են Քեյփթաունի արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտունի և նրա կնոջ՝ Լիայի տուն:

Մեգանը պատմել է, որ փոքրիկ Արչին թռիչքի ժամանակ շատ է հոգնել, և առաջին երկու օրը շատ էր քնում: Բայց նա արդեն հանգստացել է, նաև համակերպվել է տեղի կլիմային և իրեն շատ լավ է զգում:

Հանդիպման ժամանակ Արչին իրեն շատ լավ է պահել, նա մշտապես գտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում և ժպտացել է նրանց:

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով