booked.net
  • 03 հունիս, 2020
    Թխվածքաբլիթով, եփովի կրեմով տորթ

    Թխվածքաբլիթով, եփովի կրեմով տորթ

    Բաղադրիչներ.

    1. Քաղցր թխվածքաբլիթ — 300 գրամ
    2. Կարագ - 300 գրամ
    3. Շաքարավազ — 300 գրամ
    4. Հավկիթ - 1 հատ
    5. Կաթ - 300 գրամ
    6. Օսլա - 1 թեյի գդալ
    7. Պոպոկ - 2 բաժակ
    8. Վանիլին

    , Պատրաստման եղանակը Մետաղական ամանի մեջ խառնում ենք օսլան կես բաժակ տաք կաթի հետ, դնում ենք կրակին, անընդհատ խառնելով ավելացնում ենք մնացած կաթը, եռացնում ենք: Եփում ենք այնքան ժամանակ, մինչև զանգվածը պնդանա, հանում ենք կրակի, թողնում ենք սառի: Տրորում ենք կարագը, շաքարավազը և հավկիթը, ավելացնում ենք սառած կրեմը և վանիլինը: Մանրացնում ենք թխվածքաբլիթները, պոպոկը, մի փոքրիկ մաս առանձնացնում ենք տորթը զարդարելու համար, մնացածը զանգվածը լցնում ենք կրեմի վրա, լավ խառնում ենք: Քանդվող ձևամանի հիմքին դնում ենք համապատասխան կտրված յուղաթուղթ, լցնում ենք պատրաստած զանգվածը, դանակով հարթեցնում ենք և տեղադրում սառնարանը մի քանի ժամով: Ապա քանդում ենք ձևամանը, հեռացնում ենք յուղաթուղթը, զարդարում ենք պոպոկի և թխվածքաբլիտի փշուրներով:   Բարի ախորժակ…

     

    bannerH1

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ Կարդալ Նախորդը

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ

    Թխվածքաբլիթով և մրգերով տորթ Կարդալ հաջորդը

    Թխվածքաբլիթով և մրգերով տորթ

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: