booked.net  
  • 29 փետրվար, 2020
    Վիկտորիա Բեքհեմի աշնանային կերպարները

    Վիկտորիա Բեքհեմի աշնանային կերպարները

    Վիկտորիա Բեքհեմը իսկական նորաձևության թագուհի է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել այժմյան նորաձևությունը: Այս տարի բրիտանացի դիզայները, երգչուհին և 4 երեխաների մայրը տոնեց իր սեփական բրենդի 10 ամյակը, ցույց տալով, որ Victoria Beckham  անվանմամբ կայսրությունում ազդարարվում է նոր փուլ: Վիկտորիա Բեքհեմի կերպարը անմիջականորեն կապված է բրենդի հետ, քանի որ տարիների ընթացքում նրա հավաքածուները փոփոխվել են նրա ճաշակով, իսկ գրեթե բոլոր նորությունները նա ցուցադրում է հենց ինքը:

    Ներկայացնում ենք Վիկտորիայի ամենավառ աշնանային կերպարները, որոնք կատարելապես համապատասխանում են տարվա սառը եղանակին, նորաձև են և տարբերվող:

    Օրինակ, նորաձևության թագուհին կարող է համադրել բեժ կոստյումը և վարդագույն սվիտրը կամ մուգ կապույտ վերնաշապիկը և մոխրագույն կոստյումը: Բեքհեմը համադրում է բեժ կոստյումը և կապույտ տոպը, սև քաշմիրե վերարկուն և սպիտակ կեդերը: Հազվադեպ կտեսնենք նման համադրություն. տաք սվիտր, երկարաճիտ կոշիկներ և թափանցիկ շրջազգեստ: Սակայն Վիկտորիան այնպես է այն կրում, որ կարելի է պարզապես հիանալ: Հաստ սվիտրները և տաք են, և գեղեցիկ, պարզապես պետք է դրանք ճիշտ կրել: Դե իսկ կարմիր, դասական տաբատները պարզապես չգիտեն ինչ բան է եղանակը... Հետևենք նորաձևությանը և լինենք ինքնատիպ.... 

     

    վեբ-ծրագրավորման դասընթաց

    Մեգան Մարկլի դիետան Կարդալ Նախորդը

    Մեգան Մարկլի դիետան

    "ՀԱՅՐԻԿԻՍ", նոր երգ, որը հուզել է բազմաթիվ սրտեր Կարդալ հաջորդը

    "ՀԱՅՐԻԿԻՍ", նոր երգ, որը հուզել է բազմաթիվ սրտեր

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: