booked.net  
  • 30 մարտ, 2020
    Օսկար 2019-ի լավագույն կերպարները

    Օսկար 2019-ի լավագույն կերպարները

    Փետրվարի 24-ին, Լոս Անջելեսում տեղի ունեցավ "ՕՍԿԱՐ 2019" մրցանակաբաշխությունը:  Այս միջոցառմանը հետևում են գրեթե բոլորը, իսկ աստղերը փորձում են փայլել կարմիր գորգի վրա: Ներկայացնում ենք ամենատպավորիչ տեսք ունեցող աստղերին: ԻՐԻՆԱ ՇԵՅՔ Գեղեցկուհին ուղերկցում էր իր ընկերոջը՝ Բրեդլի Կուպերին և նրա մորը: Զգեստը նա ընտրել էր էր Burberry-ի գարնանային հավաքածուից:

    Ջենիֆեր Լոպես

     Երգչուհին կարմիր գորգի վրա միշտ հայտնվում է ցնցող տեսքով: Այս անգամ նա ընտրել էր զգեստ Tom Ford-ի հավաքածուից, որը կարծես ամբողջությամբ պատված էր հայելու հարյուրավոր կտորներով:  Շարլիզ Թերոն Շարլիզ Թերոբնը բոլորին զարմացրեց ոչ միայն գեղեցիկ զգեստով, այլ նաև մազերի նոր՝ մուգ շատեն գույնով: Նուրբ, երկնագույն զգեստը նա ընտրել էր Dior-ի հավաքածուից, որը զարդարել էր Bvlgari -ի գեղեցիկ վզնոցով:

    Լեդի Գագա Բոլորն էին անհամբեր սպասում Լեդի Գագայի հայտնվելուն: Երգչուհին և դերասանուհին վերջերս հաճախ է հայտնվում հայտնի բրենդների շքեղ և ցնցող հագուստներով, իսկ  "ՕՍԿԱՐ 2019" մրցանակաբաշխությանը նա ներկայացավ Alexander McQueen-ի սև զգեստով, կերպարին ավելացնելով սև ձեռնոցներ, դեղին մեծ ադամանդով վզնոց, որը կրել է նաև Օդրի Հեպբերնը:

    Էշլի Գրեմ Գեղեցիկ սև զգեստը Էշլի Գրեմը ընտրել էր Zac Posen բրենդից: Գլեն Քլոուզ Գլեն Քլոուզը մրցանակաբաշխությանը ներկայացավ Carolina Herrera-ի ոսկեգույն շքեղ զգեստով, համադրելով այն Cartier-ի ականջողերով: Ջուլիա Ռոբերտս Գեղեցկուհի Ջուլիա Ռոբերտսը կրում էր Elie Saab-ի վարդագույն զգեստը: Հելեն Միրեն Հելեն Միրենը փայլում էր նուրբ վարդագույն զգեստով, իսկ ականջողերը և վզնոցը ընտրել էր Harry Winston-ի հավաքածուից:    

    bannerH1

    Մեգան Մարկլի դիետան Կարդալ Նախորդը

    Մեգան Մարկլի դիետան

    Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Կարդալ հաջորդը

    Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: