booked.net
  • 09 հուլիս, 2020
    Մեգան Մարկլը և արքայազն Հարրին ցույց են տվել իրենց նորածին երեխային

    Մեգան Մարկլը և արքայազն Հարրին ցույց են տվել իրենց նորածին երեխային

    Ամբողջ աշխարհն էր սպասում այս պահին. և վերջապես, մայիսի 6-ին ծնվեց 34-ամյա արքայազն Հարիի և 37-ամյա Մեգան Մարկլի երեխան: Նա ծնվել է Լոնդոնի Պորտլենդ հոսպիտալում 3 կիլոգրամ 300 գրամ քաշով: Ըստ գահը ժառանգելու հերթականության տղան 7-րդն է: Ըստ սովորույթի թագավորական տան անդամները իրենց ժառանգներին ցույց են տալիս ծննդատնից դուրս գրման պահին: Սակայն Մեգանը և Հարրին հայտարարել էին, որ այդ սովորությանը չեն հետևի, և երեխային ցույց են տվել 2 օր անց, մայիսի 8-ին: Նորաթուխ մայրիկը լրագրողների ասել է տղայի անունը՝ Արչի Հարրիսոն Մաունտբատտեն-Վինդզոր: Ծնողները նաև նշեցին, որ երեխան շատ հանգիստ է, և նրանք իրենց ազատ ժամանակը ամբողջությամբ տրամադրում են փոքրիկի խնամքին: Մեգանը անկեղծացել է ասելով, որ երեխա ունենալը իր նվիրական երազանքն էր, և շնորհակալություն է հայտնել բարի ու ջերմ մախթանքների համար: Արքայազն Հարրին պատմել է, որ այս երկու օրվա ընթացքում հասցրել է վայելել հայր լինելու երջանկությունը: Առողջություն բոլոր բալիկներին...

    bannerH1

    Մեգան Մարկլի դիետան Կարդալ Նախորդը

    Մեգան Մարկլի դիետան

    Սրբուկի համարձակ կերպարը Եվրատեսիլում Կարդալ հաջորդը

    Սրբուկի համարձակ կերպարը Եվրատեսիլում

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: