booked.net  
  • 26 փետրվար, 2020
    ՔԵՅԹ ՄԻԴԼԹՈՆԸ ԵՎ ԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼԻԱՄԸ ՄԿՐՏԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՈՐԴՈՒՆ՝ ԼՈւԻԻՆ

    ՔԵՅԹ ՄԻԴԼԹՈՆԸ ԵՎ ԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼԻԱՄԸ ՄԿՐՏԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՈՐԴՈՒՆ՝ ԼՈւԻԻՆ

    2018թ-ի հուլիսի 9-ին, տեղի ունեցավ արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի երրորդ զավակի՝ արքայազն Լուիի մկրտությունը: Արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնի Սենթ Ջեյմսի պալատի մատուռում: Նշենք, որ արքայազն Լուին բրիտանական գահի ժառանգորդների թվում համարվում է 5-րդը՝ պապից, հորից, ավագ եղբորից ու քրոջից հետո: Քեյթ Միդլթոնը հագել էր ձյունաճերմակ զգեստ, որի դիզայները Ալեքսանդր Մակկուինան է: Նա համարվում է դքսուհու սիրելի դիզայները, և նրա առաջարկած զգեստներով է Քեյթը ներկայացել նաև մյուս երեխաների մկրտություններին: Մեգան Մարկլը նախընտրել էր հագնել Ռալֆ Լորենի խակ կանաչ զգեստը: Ելիզավետա 2-րդ թագուհին և Էդինբուրգի հերցոգ Ֆիլիպը արարողությանը չեն մասնակցել: Ըստ բամբասանքների, 92-ամյա թագուհին հիվանդացել է, և ցանկանում է խնայել առողջությունը և առույգ ներկայանալ ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա այս ուրբաթ օրը: Արքայական տան ավանդույթների համաձայն, արքայազն Լուիի մկրտությունը տեղի ունեցավ նրա ծնունդից 2 և կես ամիս հետո, սակայն ոչ թե առավոտյան, ինչպես որ ընդունված է, այլ բրիտանական ժամանակով 16:00-ին:

    Հետաքրքիր փաստ.

    երկար տարիներ բոլոր թագավորական նորածին երեխաներին մկրտում էին միևնույն հագուստով, որը կարվել էր 1841 թվականին Վիկտորիա թագուհու մեծ աղջկա համար: Համարվում է, որ այդ հագուստով կնքել են 62 նորածնի: Այն օգտագործվել է մինչև 2008 թվականը: Այդ ժամանակ որոշում էր ընդունվել փոխարինել այն նույնպիսի կրկնօրինակով, քանի որ նախկինը արդեն մաշվել էր: Արքայազն Ուիլիամի բոլոր երեխաները կնքվել են նոր հագուստով: 

     

    վեբ-ծրագրավորման դասընթաց

    Մեգան Մարկլի դիետան Կարդալ Նախորդը

    Մեգան Մարկլի դիետան

    DIOR-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔ՝ SADDLE Կարդալ հաջորդը

    DIOR-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔ՝ SADDLE

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: