booked.net  
  • 28 փետրվար, 2020
    Ինչ հագնել ամանորին

    Ինչ հագնել ամանորին

    Ըստ ավանդույթի, Նոր տարվա գիշերը պետք է հագնել նոր շորեր, լինել խնամված և բարձր տրամադրությամբ: Հակառակ դեպքում, նոր տարվա խորհրդանիշը կարող է նեղանալ և ամբողջ 12 ամիս չօգնել և չսատարել: Սպասվելիք 2019 թվականը խոզի, կամ վարազի տարի է: Այս կենդանին բարի է, սիրում է ընտանիքը, լավ ուտել և ուրախանալ: Խոզուկը ծախսում է զգուշությամբ և միշտ ուշադրություն է դարձնում մանրուքներին: Ըստ չինական հորոսկոպի, խոզուկը նորաձևության հարցում շատ քմահաճ է, սիրում է տարբերվել և նորություններ, իսկ գույներից նախընտրում է դեղինը, ոսկեգույնը, բեժը, նարնջագույնը, շագնակագույնը, շոկոլադի և սուրճի երանգները... Խոզուկին դուր են գալիս նաև ամառային, դաշտերի վառ գույները: Ուշադրություն դարձրել եք այն փաստին, որ գումար խնայելու համար հաճախ օգտագործում են խոզուկի արտաքինը: Ըստ չինական ավանդության, եթե նոր տարվա գիշերը ուրախացնենք խոզուկին, նա ամբողջ տարին կօգնի ֆինանսական հարցերում: Խոզուկը սիրում է ճոխություն, գեղեցկություն, նորություն... Խոզուկը սիրում է էլեգանտ զգեստներ, լայն, փքված կիսաշրջազգեստներ, բարդ դեկորներով բլուզներ, բաց գույնի լայն տաբատներ և այլն... Համապատասխան հագուստ ընտրելուց հետո չի կարելի մոռանալ ակսեսուարների մասին: Խոզուկը սիրում և գնահատում է իդեալական խնամված արտաքինը: Չի կարելի նաև մոռանալ մի քանի ժամ հանգստանալու մասին, այդ դեպքում Ձեր տեքսը կլինի էլ ավելի թարմ և հաճելի: Խոզուկը գերադասում է նուրբ աքսեսուարներ, սակայն սիրում է, երբ դրանք պատված են լինում փայլուն քարերով, իսկ զարդերից ավելի նախընտրում է ոսկեգույնը... Նրան դուր են գալիս նաև համեստ սանրվածքներ՝ գեղեցիկ գլխազարդերով զարդարված:  Դիմահարդարումը պետք է լինի համեստ, բայց ոչ տխուր: Աչքերի ստվերաներկը ցանկալի է լինի աչքերի գույնի, տոնային կրեմները չպետք է առանձնանան մաշկից և երևան, իսկ շրթներկը ցանկալի է լինի վառ գույնի, կամ պարունակի փայլիկներ: Ամենակարևորը, անկախ նրանից, ինչպիսին կլինի մեր տեսքը ամանորի գիշերը, պետք է լինենք երջանիկ, ուրախ և բարձր տրամադրությամբ:

    Մախթում ենք ուրախ տոներ և ուրախ Խոզուկի տարի...

           

    վեբ-ծրագրավորման դասընթաց

    Մեգան Մարկլի դիետան Կարդալ Նախորդը

    Մեգան Մարկլի դիետան

    Ամանորյա Make-up 2019, շագանակագույն, սև աչքեր Կարդալ հաջորդը

    Ամանորյա Make-up 2019, շագանակագույն, սև աչքեր

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: